01 Մարտի, Կիրակի, 2026
KFC

LIFE NEWS …

Տղամարդը սկսել է լաց լինել սեփական թաղման ժամանակ

45-ամյա չինացին, ով օրական երկու տուփ ծխախոտ էր ծխում, մահացել է սրտի նոպայից: Համենայն դեպս, բժիշկներն այս փաստն արձանագրել են: Եւ դժվար է պատկերացնել նրա հարազատների սարսափը, երբ նա հանկարծ արթնացել է սեփական թաղման ժամանակ ու սկսել լաց լինել, հայտնում է Metro-ն: Չինացի Գո Լյուն ընկերների հետ է եղել, երբ կռացել է` ընկած ծխախոտը վերցնելու […]

Զբոսաշրջիկները տաճարում մերկ ֆոտոսեսիա են կազմակերպել /ֆոտո/

Ֆրանսիացի զբոսաշրջիկները մտել են Կամբոջայի հնագույն տաճար, մերկացել ու լուսանկարվել: Տաճարի անվտանգության աշխատակիցները, սակայն, անմիջապես ոստիկանություն են հրավիրել, ովքեր ձերբակալել են ֆրանսիացի զբոսաշրջիկներին: Տեղի իշխանությունները հայտարարել են, որ այդ տաճարը Կամբոջայի սիմվոլներից մեկն է, եւ այստեղ մերկ լուսանկարվելը իրենց համար մեծագույն վիրավորանք է:

Նոր բացահայտում կարտոֆիլի մասին

Կարտոֆիլը հայտնի է իբրեւ գիրացնող մթերք: Սակայն վերջրես գիտնականները պարզել են, որ իրականում դա այդպես չէ: “Մակգիլի” համալսարանի գիտնականները պարզել են, որ կարտոֆիլը պոլիֆենոլ է պարունակում, որն օգնում է քաշի նվազմանը, բացի այդ` օգնում է շաքարային դիաբետի, բարձր ճնշման եւ սրտի հետ կապված խնդիրների պարագայում: “Մենք ինքներս զարմացած ենք, որ կարտոֆիլը, չնայած հասարակական կարծիքին, այդքան […]

Շքեղ եւ աներեւակայելի. Zuhair Murad-ի նոր հավաքածուի ամենագեղեցիկ զգեստները /ֆոտոշարք/

Լիբանանցի հանրահայտ դիզայներ Zuhair Murad-ը Փարիզի բարձր նորաձեւության շաբաթվա ընթացքում ներկայացրել է իր նոր գարուն-ամառ զգեստների հավաքածուն, որն առանցնացել է իր շքեղությամբ: Այս դիզայների ցուցադրությունը եզրափակել է փարիզի բարձր նորաձեւության շաբաթը: դիզայներն ընտրել է հանգիստ տոները` վարդագույնը, մարմնագույնը, ոսկեգույնը եւ այլն: Դիզայների ցուցադրությանը բազմաթիվ հանրահայտ մարդիկ են ներկա եղել:

Ինչպես են Շակիրան եւ Պիկեն անվանել իրենց երկրորդ որդուն /ֆոտո/

Երգչուհի Շակիրան եւ ֆուտբոլիստ Ժերար Պիկեն հունվարի 29-ին երկրորդ որդուն ունեցան: Եվ հիմա պարզվել է, որ զույգը նորածին որդուն Սաշա է անվանել: Հիշեցնենք, որ Շակիրան եւ Պիկեն 2 տարեկան որդի ունեն` Միլանը: երբ զույգի առաջնեկի անունը հայտնի դարձավ, բոլորը մտածում էին, որ Պիկեն որդուն անվանել է Միլան իտալական հայտնի ֆուտբոլիային ակումբի պատվին: Սակայն Շակիրան հայտարարեց, […]

Սկանդալ` գեղեցկության մրցույթի ժամանակ. մասնակիցը պոկել է թագը հաղթողի գլխից /վիդեո/

Բրազիլիայում ազգային գեղեցկության մրցույթի ժամանակ սկանդալ է տեղի ունեցել: Մրցույթում երկրորդ տեղը գրաված աղջիկը հանկարծակի պոկել է հաղթողի գլխից թագը եւ այն գետնին գցել: Շեյսլախ Հայալլան հայտարարել է, թե հաղթողը` Կերոլ Տեդոն, “գնել է այդ մրցանակը”: Սկզբում աղջիկը ցույց է տվել, թե ուրախ է մրցակցուհու համար, գրկել, շնորհավորել է նրան, ապա հանկարծակի մազերից քաշել ու […]

Ուիթնի Հյուսթոնի դստերը գտել են լոգարանում` անգիտակից /ֆոտո/

Հանրահայտ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի 21-ամյա դստերը` Բոբբի Քրիստինա Բրաունին, հայտնաբերել են իր տան լոգարանում` անգիտակից վիճակում:  Բժիշկներն աղջկան արհեստական կոմայի մեջ են մտցրել, որպեսզի հասկանան, թե ինչն է խնդիրը, հայտնում է Lenta.ru-ն: Բոբբիին հայտնաբերել է նրա ամուսինը` Նիկ Գորդոնը, ով շտապօգնություն է կանչել: Աղջկա առողջական վիճակի մասին այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: Բոբբի Քրիստինան Ուիթնի […]

Անհայտ հանգամանքներում մահացել է Իվան Ուրգանտի մայրը

Մոսկվայում նախօրեին 64 տարեկան հասակում մահացել է հայտնի հաղորդավար Իվան Ուրգանտի մայրը` Ռուսաստանի վաստակավոր արտիստուհի Վալերիա Կիսելեվան, հայտնում է LifeNews-ը: Դերասանուհին որեւէ հիվանդություն չի ունեցել: Մահվանից առաջ նա հարբուխ է ունեցել, սակայն բժշկի չի դիմել: Հարազատները հայտնել են նաեւ, որ դերասանուհին օրգանիզմը մաքրող ինչ-որ դեղամիջոց է ընդունելիս եղել: Նախօրեին առավոտյան դերասանուհին իրեն վատ է զգացել, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված