01 Մարտի, Կիրակի, 2026
KFC

LIFE NEWS …

Կանայք ամուսնական անհավատարմության գեն ունեն. գիտնականներ

Ավստրալիայի Քվինսլենդի գիտնականները պարզել են, որ կանայք այնպիսի գեն ունեն, որը նրանց “ստիպում է” դավաճանել իրենց զուգընկերներին: Ընդ որում, այս գենն ունեն նաեւ տղամարդիկ, սակայն այն միայն կանանց է ստիպում գնալ դավաճանության, տղամարդկանց վրա նման ազդեցություն չունի: Գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն կանայք, որոնց մոտ այս գենն ակտիվ է, ավելի հաճախ են դավաճանում […]

Տղամարդիկ միևնույնն է նախընտրում են հենց այսպիսի կանանց

Հաղորդավարուհի,  դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է տեսանյութ գեղեցիկ, բայց հիմարիկ աղջիկների մասնակցությամբ` գրելով հետևյալը. «Ա՜՜՜՜՜՜՜։))))) Տղամարդիկ միևնույնն է նախընտրում են հենց այսպիսի կանանց։))))  … դե գեղեցկությունը զինաթափում է շատերին, իսկ Հումորը՝ բոլորին …աաաաաաա»:

Համացանցում են հայտնվել Ջոնի Դեփի եւ Էմբեր Հերդի առաջին հարսանեկան լուսանկարները /ֆոտո/

Փետրվարի 3-ին Լոս-Անջելեսում գաղտնի կերպով տեղի ունեցավ հայտնի դերասաններ Ջոնի Դեփի եւ Էմբեր Հերդի ամուսնությունը: Օրեր անց` փետրվարի 8-ին, զույգն ամուսնացավ նաեւ Բահամյան կղզիներում, գեղեցիկ հարսանիքով, որին բազմաթիվ հյուրեր կային: Այդ հարսանիքի մի քանի լուսանկարներ այժմ հայտնվել են համացանցում:

Նրանք, ովքեր սիրուց են ծնվել

Հայ շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է մի լուսանկար, որում նա իր սիրելիի՝ ֆիլիպինուհի Արիանա Քաոլինիի հետ է: «Այս պահից սկսած թող լինի ուրախության տարի: Ո՞վ է կենդանի, հարց եմ տալիս ես. նրանք, ովքեր սիրուց են ծնվել»,- լուսանկարը մակագրված է հետևյալ կերպ: Արիանայի մատնեմատին դրված մատանիով Լևոն Արոնյանը հայտարարել է իր նշանադրության մասին:  

Ինչպիսի տեսք ունի ժամանակին միլիոնավոր աղջիկների կուռք Անդրեյ Գուբինը /ֆոտո/

90-ականներին միլիոնավոր աղջիկների կուռք Անդրեյ Գուբինը վերջին տարիներին խուսափում էր հանրային միջոցառումներից: Եւ ահա օրերս Գուբինի հետ լուսանկար է հայտնվել համացանցում, որում երգիչը սարսափելի ծերացած տեսք ունի: “Անդրեյ Գուբինը 2015-ին: Դու նույնպե՞ս սկսեցիր արտասվել”,- այսպես է մեկնաբանել լուսանկարը դրա հեղինակը:  Ինչպես հայտնել է Super.ru-ն,  40-ամյա Գուբինն արդեն 10 տարի է, ինչ բեմ դուրս չի գալիս […]

Տղամարդը թրով կտրում է կնոջ պարանոցին դրված կոկոսը /վիդեո/’

Հնդկաստանի ամենաէքստրեմալ ամուսնական զույգերից մեկը, որոնք վտանգավոր փորձեր են իրականացնում, կրկին ապշեցրել է մարդկանց: ամուսինը բազմաթիվ զբոսաշրջիկների աչքի առաջ թրով կտրել է կոկոսը, որը դրված էր կնոջ պարանոցին: Ականատեսները սարսափահար են եղել` մտածելով, որ տղամարդը միամիտ կկտրի կնոջ վիզը, բայց բարձբախտաբար, փորձը հաջող է անցել:

Լեդի Գագան նշանվել է /ֆոտո/

Ամերիկացի հանրահայտ երգչուհի Լեդի Գագան Սուրբ Վալենտինի տոնին` փետրվարի 14-ին, նշանվել է դերասան Թեյլոր Քիննի հետ: երգչուհին Ինստագրամում լուսանկար է տեղադրել, որտեղ մատին մատանի կա: “Նա իր սիրտը տվեց ինձ Վալենտինի օրը եւ ես ասացի` այո”,- գրել է Լեդի Գագան:

Աշխարհի “ամենաարտասովոր” զույգը /ֆոտո/

42-ամյա Գաբրիելան եւ 43-ամյա Վիկտորը ամուսիններ են, ապրում են Արգենտինայում: Զույգը կարող է համարվել աշխարհի ամենաարտասովոր զույգը, քանի որ ամուսնու մարմնի 90 եւ կնոջ մարմնի 65 տոկոսը պատված են դաջվածքներով: Զույգերից յուրաքանչյուրի վրա 50 հատ փիրսինգ կա: Զույգն ամուսնացած է 13 տարի եւ միմյանց իդեալական է կարծում:

՛՛Եվրատեսիլի՛՛ Հայաստանի մասնակիցը Ինգա Արշակյա՞նն է

Henaran.am-ի տեղեկություններով՝ ՛՛Եվրատեսիլ-2015՛՛-ին Հայաստանը ներկայացնող խմբի մեջ Հայաստանից ընտրված մասնակիցը կլինի Ինգա Արշակյանը: ՛՛Եվրատեսիլի՛՛ հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը մեզ հետ զրույցում ոչ հերքեց, ոչ հաստատեց այս լուրը.  ՛՛Մենք ունենք կոնկրետ ժամանակացույց և այդ ժամանակցույցին համապատասխան ենք հաստատելու մեր բոլոր մասնակիցների անուններն՝ ի տարբերություն այն բոլոր բամբասանքների, որ այսօր համացանցում կան: Նա, ով կլինի Հայաստանից, […]

Եւս մի զավեշտալի “կիքս” ուղիղ եթերում /վիդեո/

Կանադայում եւս մեկ անգամ  ապացույց են ստացել, որ քայլելու ընթացքում հեռախոսով հաղորդագրություն գրելը կարող է վնասակար լինել առողջության համար: Ընդ որում` ուղիղ եթերում: “CBC” հեռուստաընկերության լուրերի նկարահանման ժամանակ տեսախցիկը ֆիքսել է մի ծիծաղաշարժ միջադեպ: Մի բիզնես լեդի, գրասենյակից դուրս գալիս, այնքան է տարված եղել հաղորդագրություն գրելով, որ չի նկատել դիմացի գրանիտե աստիճանները եւ ընկել է: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված