02 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

LIFE NEWS …

Մեկնարկեց SOAD-ի համերգը

Քիչ առաջ Հանրապետության հրապարակում մեկնարկեց աշխարհահռչակ, ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման համար մշտապես պայքարող SOAD ռոք խմբի համերգը, խորագիրն է Wake up the souls («Արթնացրեք հոգիները»): Խումբն առաջին անգամ է ելույթ ունենում Հայաստանում: Հրապարակը լեփ-լեցուն է: Նախ ցուցադրվեց փոքրիկ տեսահովովակ, որ պատմում էր Հայոց ցեղասպանության հետևանքների մասին: Ապա սկսվեց համերգը:

Աննա Սեդակովայի կյանքին վտանգ է սպառնում, նրա մոտ ուռուցք է հայտնաբերվել

Երգչուհի, «Վիա Գրա»-ի նախկին անդամ Աննա Սեդակովան հիվանդ է եւ երիկամների երկու լրջագույն վիրահատություն է տարել: Բժիշկները երգչուհու մոտ ուռուցք են հայտնաբերել, գրում է paparazzi.ru-ն: Սեդակովան ասել է, որ ինքն արդեն իսկ հասցրել է երկու անգամ վիրահատվել: Առաջին վիրահատությունը տեղի է ունեցել երկու տարի առաջ, իսկ երկրորդը՝ բոլորովին վերջերս. «Նախկինում ես ոչ ոքի չեմ պատմել […]

System of a Down-ի տղաներն անհամբեր են

Henaran.am-ի թղթակցին հաջողվել է զրուցել հանրահայտ System of a Down ռոք խումբի կիթառահարների հետ: Հիշեցնենք, ժամեր անց Հանրապետության հրապարակում կսկսվի խմբի Wake Up Souls խորագրով համերգը: Երաժիշտները նշել են, որ շատ բարձր տրամադրություն ունեն եւ անհամբեր սպասում են համերգին:

«Ժխտումը նշանակում է թքել» հայերի երեսին. Սերժ Թանկյան

Այս ռոք խումբը առաջին անգամ համերգային ծրագրով ներկայանալու է Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ հայերի զանգվածային կոտորածների 100-ամյակ ոգեկոչելու համար: Աերիկյան System of a Down ռոք խումբը միջազգային շրջագայություն է սկսել, որի շրջանակներում այն իր առաջին համերգը կկատարի Հայաստանում՝ Հայոց Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ: Խումբը, որի 4 անդամներն էլ հայկական ծագում ունեն, այսօր Երևանի Հանրապետության հրապարակում համերգով կներկայացնի՝ […]

Ազնավուրը անակնկալ է մատուցել ռուս երկրպագուհուն /վիդեո/

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը նախօրեին իր մոսկովյան համերգին անակնկալ է մատուցել իր երկրպագուհուն, տեղեկացնում է «Комсомольская правда»-ն: Լիդա տատիկը «Коммерсант»-ի թղթակցին ասել էր, թե Ազնավուրի ջերմ երկրպագուն է: Այս մասին իմանալով՝ Ազնավուրը Լիդա տատիկին հրավիրել էր Մոսկվայում կայանալիք իր համերգին եւ հանդիպել նրա հետ: Կարճատեւ հանդիպմանը Ազնավուրն իր ստորագրությունն է նվիրել տարեց կնոջը:   Հիշեցնենք Հայոց […]

Ում հետ է ամուսնացել աշխարհի ամենաբարձրահասակ տղամարդը /ֆոտո/

Աշխարհի ամենաբարձրահասակ տղամարդը` Բրազիլիայի բնակիչ Ջոլիսոն Ֆերնանդես դա Սիլվան, ամուսնացել է 152 սմ հասակ ունեցող կնոջ հետ: Հարկ է նշել, որ 28-ամյա բրազիլացու հասակը 234 սանտիմետր է, հայտնում է Metro-ն: Սիլվան ծանոթացել է 21-ամյա Էվեմ Մեդեյրոսի հետ համացանցով, նա խոստովանել է, որ դա սեր էր առաջին հայացքից: Զույգին հասակի հսկայական տարբերությունն ընդհանրապես չի խանգարում, նրանք […]

Հայտնի դերասանուհին ընկել է Քիմի եւ Քանյեի ոտքերի տակ /ֆոտո, վիդեո/

TIME հանդեսի 100 ամենաազդեցիկ անձանց նվիրված միջոցառման ժամանակ հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել: Կատակերգակ դերասանուհի Էմի Շումերը ընկել է Քիմ Քարդաշյանի և նրա ամուսնու՝ Քանյե Ուեսթի ոտքերի տակ` այսպիսով ծաղրելով նրանց եւ փորձելով Քիմի և Քանյեի ուշադրությունը փոքր-ինչ շեղել իր կողմը: Քիմը թեթեւ ժպտացել է, Քանյեն ընդհանրապես չի արձագանքել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի