09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

LIFE NEWS …

Ընդունում է միայն կեղծ մարդկանց

Ամբոխը չի սիրում միայնակներին։ Նա ընդունում  է միայն կեղծ մարդկանց, ովքեր ամեն ինչում աջակցում են իրար։ Ամբոխն ատում է յուրաքանչյուրին, ով հաստատուն է, եւ հետեւում է իր իրավունքներին, պաշտպանում է իր ազատությունը, անում է այն, ինչ ուզում է՝ անկախ հետեւանքներից։ Օշո

Ինչպես չի կարելի հագնվել․ միլիոնատեր Ռոման Աբրամովիչի կնոջ անճաշակ ոճը /ֆոտո/

Հարուստ լինել դեռ չի նշանակում ճաշակով հագնվել։ Միլիոնատեր Ռոման Աբրամովիչի կինը՝ 34-ամյա Դաշա Ժուկովան, երբեք առանձնակի նրբաճաշակությամբ աչքի չի ընկել։ Սակայն The Wall Street Journal-ի մրցանակաբաշխությանը նրա զգեստը գերազանցել է բոլորի «սպասելիքները», նա իր անճաշակությամբ զարմացրել է շատերին, գրում է woman.ru-ն։

Ավտովթարի արդյունքում մահացել է «Կլոն» հեռուստասերիալի գլխավոր դերասանուհին /ֆոտո/

Օրերս ավտովթարից մահացել է լատինաամերիկյան սերիալների հայտնի դերասանուհի, «Կլոն» հեռուստասերիալի կոլումբիական ռեմեյքի գլխավոր դերասանուհի Ադրիանա Կամպոսը։ Մահացել է նաեւ նրա ամուսինը՝ ռեժիսոր Կառլսոն Ռինկոնը։ Ավտոմեքենան, որում եղել են երիտասարդ ամուսինները դուրս է եկել ճանապարհից եւ ընկել Կաուկա գետը։ Զույգը մեկ տարեկան փոքրիկ ուներ, ով ողբերգության պահին, բարեբախտաբար, մեքենայում չի եղել, տատիկի տանն է եղել։ Կամպոսը […]

Ինչ անել, երբ չի ստացվում ‪‎ամուսնանալ‬

Օգտատեր Արմեն Հարեյանը քրիստոնեական խորհուրդներ է տալիս աղջիկներին: Ինչ անել երբ չի ստացվում ‪‎ամուսնանալ‬: Մի աղջիկ ասում է, «ես ուզում եմ մի հատ լավ տղա գտնեմ ու ամուսնանամ»: Մի ուրիշն ասում է, «Տեր Աստված իմ, օրհնիր ինձ, որ ես լավ կին ու ընկեր դառնամ իմ ապագա ամուսնու համար, եթե կամենաս:» Տեսնու՞մ էք տարբերությունը: Այս մասին […]

Թևան Պողոսյանը խոսատնում է մի լավ «քոթակել» Զուրաբյանին

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը Facebook-ում բավականին կոշտ է արձագանքել ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի մեղադրանքներին, թե իբրև Պողոսյանը ստախոս է: Վերջինս գրել է. « Վաղուց արդեն չեմ զարմանում, երբ Լևոն Զուրաբյանը որև մեկին պիտակավորում է կամ վիրավորում. մասնագետները պնդում են, որ նման սովորույթը, որպես կանոն, որևէ թաքնված արատի տեսանելի արտահայտումն է: Ինձ իրականում այլ […]

Պատգամավորը երրորդ անգամ հայր է դարձել

ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը երրորդ անգամ հայր է դարձել: Facebook-ում պատգամավորը արել է հետևալ գրառումը. «Ծնվեց երրորդ որդիս` Ռաֆայել Էնֆիաջյանը: Շնորհակալ եմ Աստծուն մեզ առողջ երեխա պարգևելու համար: Ծնող դառնալը երջանկության բացառիկ պահերից է, որը բառերով դժվար է նկարագրել: Մաղթում եմ, որ բոլոր հայ օջախները լցվեն մանկան ճիչով և ուրախությամբ:

Activision Blizzard-ը գնեց Candy Crush խաղը ստեղծող King ընկերությունը

Activision Blizzard-ը գնել է King Digital Entertainment ընկերությունը 5,9 միլիարդ դոլարով: Հիշեցնենք, որ King ընկերությունը հանդիսանում է հանրահայտ Candy Crush Saga խաղի հեղինակը, իսկ Activision Blizzard-ը` Call of Duty և նմանատիպ այլ հանրահայտ խաղերի հեղինակը: Այդ գործարքից հետո Activision Blizzard-ը դառնում է խաղային ցանցի հսկաներից մեկը՝ ամսական ավելի քան կես միլիարդ օգտատերերով:

Նկարչուհին 4 ժամ մերկ նստել է տանիքին /ֆոտո/

Նկարչուհի Պոպպի Ջեքսոնը վերջերս Լոնդոնում մեծ ցուցահանդես էր բացել։ Նա իր ստեղծագործություններում կենտրոնանում է կանացի մարմնի գեղեկցության վրա։ Եւ ահա օրերս նկարչուհին մերկ հայտնվել է տանիքին, որտեղ 4 ժամ նստած է մնացել, որպեսզի «ստեղծագործական նոր ակունք բացի»։ Ոստիկանները նկարչուհուն իջեցրել են տանիքից, սակայն հասարակական կարգը խախտելու համար նրան տուգանքի չեն ենթարկել։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի