21 Հունիսի, Saturday, 2025
KFC

LIFE NEWS …

Իվետան եզրափակչում է /վիդեո/

Նախօրեին ուշ երեկոյան տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2016»-ի առաջին կիսաեզրափակիչը, որում ելույթ էր ունենում նաեւ Հայաստանի մասնակից Իվետա Մուկուչյանը։ Իվետայի հրաշալի կատարումից հետո Հայաստանն անցավ եզրափակիչ։ Հայաստանից բացի՝ եզրափակիչ անցան նաեւ հետեւյալ երկրները՝ Մալթա, Կիպրոս, Չեխիա, Ավստրիա, Խորվաթիա, Հունգարիա, Նիդեռլանդներ, Ռուսաստան եւ Ադրբեջան: Երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 12-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 14-ին։  

Ովքեր են մոլորակի ամենահարգված տղամարդիկ

Բրիտանական YouGov սոցիալական ծառայությունը կազմել է մոլորակի ամենահարգված տղամարդկանց ցանկը։ Լավագույն տասնյակում առաջին անգամ հայտնվել է նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ նա 6-րդ տեղում է։ Առաջին հորիզոնականը զբաղեցրել է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը։ Երկրորդը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման է, երրորդը՝ Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը։ Նշենք, որ լավագույն տասնյակը եզրափակել է նախկին ֆուտբոլիստ Դեւիդ Բեկհեմը։

Բարոնուհին 22-ամյա տղային շփոթել է երեխայի հետ ու վերցրել է նրան ձեռքերի վրա /ֆոտո/

Բրիտանացի բարոնուհի Միշել Մոնը անհարմար իրավիճակում է հայտնվել Վիետնամում։ Նա շփոթել է 22-ամյա վիետնամցուն երեխայի հետ եւ նրան ձեռքերի վրա է վերցրել։ Մոնն այցելել Էր ձեռնարկատերերի խորհրդաժողով, որը տեղի էր ունենում Վիտենամում: Ներքնահագուստի Ultimo բրիտանական բրենդի հիմնադիրը ելույթ է ունեցել միջոցառման երեքհազարանոց լսարանի առջեւ: Ելույթից հետո բեմ է բարձրացել Նգուեն Տան Պատը, որպեսզի բրիտանուհուն ծաղկեփունջ […]

Շոկ. վայելչագրության մրցույթում հաղթել է առանց ձեռքերի աղջիկը /ֆոտո/

7 տարեկան Անայա Էլլիկը ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգից կարողանում է ինքնուրույն ուտել, նկարել, անգամ կապել կոշիկների կապերը։ Այս ամենը զարմանալի է, քանի որ աղջիկը ձեռքեր չունի։ Ավելին, աղջիկը հաղթող է ճանաչվել վայելչագրության մրցույթում։ Աղջիկը կարողանում է գրել եւ սովորել է ինքնուրույն՝ առանց ուսուցիչների։

Նա հիասքանչ է․ Ֆիլիպ Կիրկորովը՝ Իվետա Մուկուչյանի մասին /վիդեո/

«Եվրատեսիլ 2016»-ին Ռուսաստանը ներկայացնում է Սերգեյ Լազարեւը, ում պրոդյուսերն է հայտնի երգիչ Ֆիլիպ Կիրկորովը։ Նա մրցույթի բացման արարողության ժամանակ գովել է Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանին։ Ռուսական «Россия» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Կիրկորովն Իվետայի մասին ասել է. «Այսպիսի գեղեցիկ երգչուհին պետք է տպավորի ռուսաստանցիներին։ Ավելի ուշադիր նայեք նրան, նա հիասքանչ է»,- նշել է Ֆիլիպը։    

Իվետան՝ կարմիր գորգին․ տեղի է ունեցել Եվրատեսիլի բացման արարողությունը /ֆոտո/

Նախօրեին տեղի է ունեցել Եվրատեսիլ 2016-ի պաշտոնական բացման և կարմիր գորգի արարողությունը։ Հայաստանը ներկայացնող երգչուհի Իվետա Մուկուչյանը Facebook-ի իր էջում բացման արարողությունից լուսանկարներ է հրապարակել:  

«Եվրատեսիլյան» փորձի ժամանակ պատռվել է Ադրբեջանի ներկայացուցչի զգեստը /ֆոտո/

Օգտատեր Կարեն Սահակյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել․ ««Եվրատեսիլ»-ում Ադրբեջանի ներկայացուցիչը նույնպես աչքի է ընկել իր հագուստով: Բայց ոչ թե դրա գեղեցկությամբ, այլ նրանով, որ երկրորդ փորձի ժամանակ հենց բեմի վրա պատռվել է զգեստը: Դահլիճում գտնվող լուսանկարիչները նկատել ու ֆիքսել են հագուստի պատռված մասը և այդ նկարները հայտնվել են մի շարք կայքերում: […]

Զարմացրեք սիրելիներին․ շոկոլադով բանան

Բաղադրությունը Բանան-3 հատ Կաթային շոկոլադ-80 գր Պատրաստման եղանակը՝ Զգուշորեն բանանի երկարությամբ անել կտրվածք, առանց վնասելու միջուկը։ Շոկոլադի կտորները տեղադրել այդ կտրվածքում։ Բանանները տեղադրել ջեռոց, թողնել ջեռոցում 20 րոպե 40 աստիճանի տակ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի