Այսօր նշվում է ռադիոյի օրը
Մայիսի 7-ին նշում են ռադիոյի օրը: 1895-ի այդ օրը Ռուսական ֆիզիկա-քիմիական միության նիստին ֆիզիկոս Ալեքսանդր Պոպովը հանդես եկավ զեկույցով եւ ցուցադրեց իր ստեղծած` աշխարհում առաջին ռադիոաընկալիչը` իրականացնելով աշխարհում առաջին ռադիոկապը: Ռադիոյի օրը որպես պաշտոնական տոն սկսել են նշել 1945-ից` ռադիոյի հայտնագործման 50-ամյակի կապակցությամբ եւ հաշվի առնելով ռադիոյի դերը հասարակության մշակութային եւ քաղաքական կյանքում: