Հարկադիրը իմ աղքատավարձից թաքուն պահել է 7500 դրամ. Ռաֆայել Երանոսյան
Կամերային թատրոնի դերասան Ռաֆայել Երանոսյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ իր աշխատավարձից պահում է արվել: «2005 թվականից աշխատում եմ Պետական Թատրոնում՝ որպես դերասան: Իմ աշխատավարձը միշտ եղել է 63 հազար դրամ ու երբեք չի ավելացել: Այսօր ես տեղեկացա, որ հարկադիրը իմ աղքատավարձից թաքուն պահել է 7500 դրամ», – գրել է դերասանը: