Նորաձևությունը ՛՛ ՛՛fashion՛՛-ը կամ ՛՛мода՛՛-ն այն ոլորտն է, որին շատերս առնչվում ենք անընդհատ և ամենուր: Նորաձեւությունն էլ մեզանում քաղաքականության պես մի բան է՝ բոլորը խոսում են, դատողություններ անում ՝ անկախ նրանից հասկանում են գործից, թե ոչ: Նորաձության սահմանման, համաշխարհային տենդենցների, ամանորյա նորաձևության և այլ հարցերի շուրջ զրուցեցինք ոճաբան Արամ Նիկոլյանի հետ: -Հետաքրքիր է, թե, ըստ Ձեզ` ինչ է նորաձևությունը: Իրականում, այն, ինչ ինձ համար է, դա իմ աշխարհն է: Իսկ ավելի լայն մասսաների համար նորաձևությունը այն է, ինչ պետք է և հետաքրքրում է գրեթե բոլորին: Չգիտեմ մի այնպիսի մարդու, ով չի սիրում հագնվել, լինել նորաոճ: Սրանով իսկ պայմանավորված է նորաձևության կարևոր դերը մեր կյանքում: Ի՞նչ եք կարծում արդյոք հայաստանյան նորաձևությունը համապատասխանում է համաշխարհային տենդենցներին: Ինչպես են, այսօր […]