27 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՍՊՈՐՏ

Ռոնալդուն նոր մրցանակ է ստացել

Ֆուտբոլի ակումբների եվրոպական ասոցիացիան (ECA) ու Ֆուտբոլային գործակալների եվրոպական ասոցիացիան (EFAA) ներկայացրել են Globe Soccer Awards-ի դափնեկիրներին: 2016 թվականի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն: «Ռեալը» ճանաչվել է լավագույն ակումբ, իսկ Արքայական թիմի ղեկավար Ֆլորենտինո Պերեսը՝ լավագույն նախագահ: Տարվա լավագույն մարզիչն է Ֆերնանդու Սանտուշը, որի գլխավորությամբ Պորտուգալիայի հավաքականն այս […]

«Մխիթարյանը բոլորին զարմացրեց»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կրկին դրվատանքի խոսքեր է ասել Հենրիխ Մխիթարյանի մասին: «Մխիթարյանը հասկացավ իմ եւ մյուս մարզիչների տարբերությունը: Նա  գիտակցեց, որ ֆուտբոլիստից  Պրեմյեր լիգայում այլ բան է պահանջվում: Այն չի կարելի համեմատել  Ուկրաինայի հետ, նույնիսկ Բունդեսլիգայի հետ չի կարելի համեմատել: Նա շատ է աշխատել մարզումներին, որպեսզի հասնի այս մակարդակին: Մխիթարյանը […]

Մխիթարյանի գոլը՝ լավագույն գոլի հարցման առաջատար

France Football պարբերականը հարցում է անցկացրել՝  տարվա լավագույն գոլը պարզելու համար: Այժմ հարցման առաջատարն է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ ԱՊԼ-ի 18-րդ տուրում «Սանդերլենդի» դարպասը խփած գոլը: Քվեարկությունն այստեղ:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հանրապետության մարզաշխարհի ներկայացուցիչներին գալիք տոների առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան մասնակցել է Հայաստանի տասը լավագույն մարզիկների մեծարման և պարգևատրման հանդիսավոր արարողությանը: Ավանդական դարձած նախատոնական այդ հանդիպմանը Հանրապետության Նախագահը շնորհավորել է մարզաշխարհի բոլոր ներկայացուցիչներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթել առողջություն, նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ սպորտի բնագավառում և անձնական կյանքում: Խոսելով սպորտային իրադարձություններով և հաջողություններով լի անցնող 2016թ. մասին՝ Նախագահը […]

Զիջում է միայն Մեսսիին

«Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, գոլի հեղինակ դարձավ «Սանդերլենդի» դեմ Անգլիայի առաջնության 18-րդ տուրի խաղում: Սա նրա 50-րդ գոլն է  2016-ի ընթացում:  Այս մասին  տեղեկացնում է ակումբի  թվիթերյան էջը: Այդ ցուցանիշով 35-ամյա Իբրահիմովիչը զիջում է միայն «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին, որն այս տարի 51 գոլ է խփել ակումբի եւ հավաքականի կազմում: 50 գոլի […]

«Դա կարիերայիս լավագույն գոլն էր»

Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է «Սանդերլենդի» դեմ Անգլիայի առաջնության 18-րդ տուրի խաղում խփած անհավանական գոլին: «Դա իմ խփած լավագույն գոլն էր: Հուզիչ էր: Նախ նայեցի եզրային մրցավարին եւ, տեսնելով, որ խաղից դուրս վիճակ չկա,  հասկացա՝ կարելի էր տոնել գոլը: Այդ դրվագում սպասում էի, որ փոխանցումից հետո գնդակը կհայտնվի իմ առջեւ, սակայն եղավ հակառակը: Միակ բանը, որ […]

Մխիթարյանն ապշեցուցիչ գոլի հեղինակ դարձավ /վիդեո/

Անգլիայի առաջնության 18-րդ մրցափուլում «Մանչեսթեր Յունայթեդը» 3:1 հաշվով հաղթել է «Սանդերլենդին»: Հանդիպման առաջին գոլը 39-րդ րոպեին  խփեց հոլանդացի պաշտպան Դեյլի Բլինդը: 82-րդ րոպեին Իբրահիմովիչը կրկնապատկեց մանկունյանցիների առավելությունը: Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ մտավ միայն 62-րդ րոպեին: 85-րդ րոպեին Հայաստանի հավաքականի ավագը ապշեցուցիչ  գոլի հեղինակ է դարձավ` կրնկի հարվածով գրավելով մրցակցի դարպասը: Խաղի վերջին րոպեներին գեղեցիկ գոլի հեղինակ […]

Լավ լուր

«Եթե վերցնենք ընդհանուր տոկոսային հարաբերակցությամբ, մարզերում սպորտդահլիճներն ավելի բարվոք վիճակում են, քան Երևանում, սա պարադոքս է, բայց իրականություն է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց  ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը` պատասխանելով մեր հարցին, թե արդյոք 2017-ին մարզերի մարզադահլիճների վիճակի բարելավման ուղղությամբ քայլեր արվելու են: Հիշեցնենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանն էլ հանձնարարեց քայլեր ձեռնարկել և մշակույթը, […]

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Սանդերլենդ». բուքմեյքերական կանխատեսումներ

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 18-րդ մրցափուլում «Մանչեսթեր Յունայթեդը» կընդունի «Սանդերլենդին»: William Hill բուքմեյքերական գրասենյակը ֆավորիտ է համարում մանչեսթերցիներին, որի հաղթանակը գնահատում է 1.25 գործակցով: «Սանդերլենդի» հաղթանակի գործակիցը 17.00 է, իսկ ոչ ոքին՝ 5.50: Դեկտեմբերի 26-ին կայանալիք խաղը կսկսվի Երեւանի ժամանակով 19:00-ին: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ոտնաթաթի վնասվածքի պատճառով բաց է թողել «Մանչեսթեր Յունայթեդի» նախորդ 2 հանդիպումները, բայց, ամենայն […]

Մահացել է գրոսմայստեր Աշոտ Անաստասյանը

52 տարեկան հասակում կմհացել է  գրոսմայստեր Աշոտ Անաստասյանը։ Շախմատի Հայաստանի ութակի չեմպիոն Աշոտ Անաստասյանը  ծնվել է 1964 թվականի հուլիսի 16-ին Երեւանում: Նա միջազգային գրոսմայստեր կոչում էր ստացել 1993-ին: Աշոտ Անաստասյանը 6 անգամ Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է շախմատային Օլիմպիադայի: Այս տարվա հուլիսին նա Գերմանիայի Դրեզդեն քաղաքում դարձել էր աշխարհի վետերանների թիմային առաջնության փոխչեմպիոն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի