Խաղային մարզաձևերի ՀՀ առաջնություններն ըստ հնարավորության կանցկացվեն ԼՂՀ-ում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի հանձնարարականով միջոցներ են ձեռնարկվում խաղային մարզաձևերի երիտասարդների և պատանիների 2017 թվականի ՀՀ առաջնություններն ըստ հնարավորության Լեռնային Ղարաբաղում անցկացնելու ուղղությամբ: «Անհրաժեշտ է ուսումնասիրել պայմանները, քննարկել բոլոր հնարավորությունները խաղային մարզաձևերից մի քանիսի ՀՀ առաջնությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացնելու համար՝ այդ առաջնությունները նվիրելով Արցախի անկախության 25-ամյակին»,- ասել է Հ. Ռոստոմյանը: […]