08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ՍՊՈՐՏ

Մանչեսթերյան դերբին կհետաձգվի

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ «Մանչեսթեր Սիթիի» միջեւ կայանալիք ֆուտբոլի Անգլիայի առաջնության 26-րդ տուրի խաղը կհետաձգվի: Այն, ամենայն հավանականությամբ,  կանցկացվի ապրիլին: Պատճառը «Մանչեսթեր Յունայթեդի»՝  Անգլիական լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ դուրս գալն է: Հիշեցնենք՝ Մ Մանչեսթերյան դերբին պետք է տեղի ունենար փետրվարի 26-ին, սակայն այդ օրը Ժոզե Մոուրինյոյի թիմը Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում «Սաութհեմփթոնի» հետ իր ուժերն է չափելու՝ […]

Ուիլյամսն օդային համբույր է հղել Ալեքսիս Օհանյանին (ֆոտո)

Australian Open-ի կիսաեզրափակչի խաղում Սերենա Ուիլյամսն օդային համբույրներ է հղել իր փեսացուին՝ «Reddit»-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին: Հիշեցնենք՝ վոլորովին վերջերս  Ուլիյլամսը և  և հայազգի գործարարը նշանադրվել են:

«Թող և անհավասար կռվում, բայց, մեկ է, հաղթել ենք»

«Ժողովրդական խոսքն ասում է, թե ունքը սարքելու փոխարեն աչքն են հանել։ Որքան ճիշտ նկարագրություն այն իրականության, որին հաճախ ենք հանդիպում։ Ճիշտ ու ցավալի… Բայց երիցս ավելի ցավալի է, երբ կոնկրետ՝ շատ հստակ մի մարդու աչքը հանելու համար սկսում են տանջել ամբողջի՝ ժողովրդի հոգին։ Մի արեք այդպես։ Հասկանում եմ ձեր ջղայնությունը, բայց ապրիլին մենք հաղթել ենք։ […]

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթանակ տարավ (տեսանյութ)

ֆուտզալի Հայաստանի եւ Գերմանիայի հավաքականներն իրենց ուժերը չափեցին Եվրոպայի առաջնության նախնական փուլի խմբային մրցաշարում: Լատվիայի Ելգավա քաղաքում մեկնարկած մրցաշարի առաջին տուրում հայկական թիմը հաղթել էր 5:3 հաշվով: Հայաստանի հավաքականից մեկական գոլ էին խփել Անդրանիկ Կարապետյանը, Սարգիս Մարգարյանը, Գարեգին Մաշումյանը, Սարո Գալստյանը եւ Սարգիս Նասիբյանը: C խմբի մյուս խաղում Լատվիայի հավաքականը 4:2 հաշվով հաղթել է Էստոնիայի թիմին: Հունվարի 27-ին Հայաստանի […]

Նախարարն ընդունել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանին

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր ընդունել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանին: Նախարարը շնորհավորել է Արմեն Մկրտչյանին և մաղթել աշխատանքային հաջողություններ: «Տարիների Ձեր մասնագիտական և աշխատանքային փորձը փոխանցելով մեր ազատ ոճայիններին և մեր համատեղ աշխատանքով, վստահ եմ, որ հասնելու ենք մարզական լավ արդյունքների: Հուսով եմ, […]

«Ափսոսում եմ, որ չկարողացա դառնալ օլիմպիական չեմպիոն»

«Արդեն ժամանակն է, որ իմ տեղը զիջեմ երիտասարդ սերնդին: Մարզական կարիերայիս ընթացքում նվաճել եմ շատ մեդալներ: Ափսոսում եմ, որ չկարողացա դառնալ օլիմպիական չեմպիոն», – այսօր  լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Պեկին-2008-ի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի գործող փոխչեմպիոն Ռոման Ամոյանը: Վերջինս օրեր առաջ հայտարարել էր կարիերան ավարտելու մասին: «Կարիերաս ավարտելու որոշումը շատ դժվար էր, շատ եմ մտածել այդ […]

«Ալաշկերտը» պայմանագիր է կնքել Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիստի հետ

Երեւանի «Ալաշկերտի» կազմը համալրել է եզրային պաշտպան Տեդ Նտիրուբուզան: Այս մասին  հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը: 21-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի չեմպիոնի հետ կնքել է 6 ամսվա պայմանագիր: Նտիրուբուզան Մոսկվայի «Սպարտակի» սան է: Նրա նախորդ ակումբը եղել է Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի «Արեւմուտք» գոտում հանդես եկող Մոսկվայի «Սոլյարիսը», որի կազմում նա հանդես էր գալիս վարձավճարով: Տեդ Նտիրուբուզան ծնվել […]

Ռոնալդուն վրիպել է

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Վիգոյի «Սելտայի» դեմ հանդիպման ընթացքում՝ Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան խաղի 26-րդ րոպեին,  չի կարողացել գրավել դատարկ դարպասը 0:0 հաշվի ժամանակ: Հիշեցնենք՝ Վիգոյում կայացած խաղում Ռոնալդուն դարձել էր գոլի հեղինակ, սակայն «Ռեալը» լքել էր պայքարը: Գրանցվել էր 2:2 հաշիվը, եւ «Սելտան» կիսաեզրափակիչի ուղեգիր էր նվաճել առաջին խաղում տարած 2:1 […]

Իսպանիայի թագուհին մրցանակ է հանձնել Ինյեստային

«Բարսելոնայի» եւ Իսպանայի ազգային հավաքականի կիսապաշտպան Անդրես Ինյեստան Սոֆիա թագուհու անվան մրցանակ է ստացել սպորտում ունեցած մեծ ավանդի եւ 2015-ին արդար խաղի համար: Այս մասին  հայտնում է կատալոնական ակումբի թվիթերյան էջը: 32-ամյա ֆուտբոլիստին մրցանակը հանձնել է անձամբ թագուհին: Արարողությունը տեղի է ունեցել Մադրիդում գտնվող Էլ-Պարդո պալատում:

Յուրա Մովսիսյանը «Ռեալ Սոլթ Լեյքի» կազմում վերսկսել է մարզումները

«Ռեալ Սոլթ Լեյքը» սկսել է նախապատրաստվել նոր մրցաշրջանին: Ամերիկյան ակումբը հավաք է անցկացնում Արիզոնայում: Այս մասին հաղորդում է ակումբի կայքը: Մարզումներին մասնակցում է նաեւ հայ հարձակվող Յուրա Մովսիսյանը: Հիշեցնենք, որ MLS-ի նոր մրցաշրջանը մեկնարկելու է մարտին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված