27 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՍՊՈՐՏ

Պաշտոնանկություն Սպորտի նախարարությունում

Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ` Միլիտոս Դավթյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Սպորտի և երիտասարդական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից:

«Բարսելոնան» հաղթանակ տարավ

Իսպանիայի Գավաթի 1/8 եզրափակչի պատասխան խաղում կատալոնական «Բարսելոնան» երեկ «Կամպ Նոուում» հաղթեց Բիլբաոյի «Աթլետիկին»՝ 3:1: Թիմերի միջև կայացած երկու խաղերում գրանցված արդյունքում (4:3) հաջորդ փուլ դուրս եկան «կապտանռնագույնները»: «Բարսելոնա»-«Աթլետիկ»՝ 3:1

«Ես ֆուտբոլի պատմության մի մասն եմ»

Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն լրագրողների հետ զրույցում պատմել է իր հաջողությունների գրավականի մասին: «Այս տարին առանձնահատուկ էր ինձ համար: Վստահ եմ, որ ես արդեն ֆուտբոլի պատմության մի մասն եմ: Դա միշտ եղել է իմ նպատակը: Միշտ ձգտել եմ առավելագույնին եւ հասա իմ նպատակին: Տիտղոսները, անհատական մրցանակները եւ ռեկորդները մեծ հպարտության աղբյուր […]

«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթանակ տարավ

Անգլիայի Լիգայի Գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» իր ուժերը չափեց  «Հալ Սիթիի» հետ: Խաղն ավարտվեց մանչեսթերցիների հաղթանակով՝ 2:0: Խաղի հաշիվը բացվեց 56-րդ րոպեին:  Մխիթարյանի փոխանցումից հետո Խուան Մատան գոլի հեղինակ դարձավ: Հաշիվը 87-րդ րոպեին կրկնապատկեց փոխարինման դուրս եկած կիսապաշտպան Մարուան Ֆելաինին: Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային րոպեներից և փոխարինվեց 71-րդ րոպեին: Հիշեցնենք, որ մրցող […]

ՖԻՖԱ-ն հրապարակել է 2016 թվականի խորհրդանշական հավաքականը

Տարվա լավագույն ֆուտբոլիստի պարգևատրման արարողության ընթացքում  ՖԻՖԱ-ն հրապարակել է 2016 թվականի խորհրդանշական հավաքականը: Ստորև ներկայացնում ենք այդ հավաքականում ընդգրկված ֆուտբոլիստների անունները. դարպասապահ՝ Մանուել Նոյեր պաշտպաններ՝ Դանի Ալվես, Խերարդ Պիկե, Սերխիո Ռամոս, Մարսելո կիսապաշտպաններ՝ Լուկա Մոդրիչ, Տոնի Կրոս, Անդրես Ինյեստա հարձակվողներ՝ Լիոնել Մեսսի, Լուիս Սուարես, Քրիշտիանու Ռոնալդու:  

Մեսսիի արձանը կոտրել են /ֆոտո/

Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում կոտրել են «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի արձանը: Արձանը կիսել են 2 մասի: Պատվանդանին կանգուն վիճակում  մնացել է միայն արձանի ներքեւի հատվածը: Բուենոս Այրեսի ղեկավարությունը հայտնել է, որ արձանը կվերականգնվի հնարավորինս կարճ ժամկետում: Հիշեցնենք՝ Մեսիի արձանը տեղադրվել էր 6 ամիս առաջ:  

Մեսին փրկեց «Բարսելոնային» (վիդեո)

Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում «Բարսելոնայի» մրցակիցը «Վիլյառեալն» էր, որի դեմ արտագնա խաղում գրանցվեց 1:1 հաշիվը: Իտալացի հարձակվող Նիկոլա Սանսոնեի՝ երկրորդ խաղակեսի սկզբնամասում խփած գոլի շնորհիվ դաշտի տերերը հաշվի մեջ առջևում էին մինչևւ 90-րդ րոպեին, սակայն Լիոնել Մեսին «Բարսելոնային» փրկեց պարտությունից: Արգենտինացի հարձակվողն անթերի իրացրեց տուգանային հարվածը: Ներկայացնում ենք Մեսիի գեղեցիկ գոլը:  

«Երկրպագուները ստիպեցին ինձ սիրահարվել Մանչեսթեր Յունայթեդին»

Ժոզե Մոուրինյոն գովեստի խոսքեր է հղել «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների հասցեին: «Երկրպագուները ստիպեցին ինձ զգալ «Մանչեսթեր Յունայթեդի» շունչը: Ես նկատի ունեմ հատկապես նրանց, ովքեր հավատում են ակումբի պայծառ ապագային և միաժամանկ հասկանում, որ ճանապարհն այդքան էլ հեշտ չի լինելու: Սա ամենակարևորն է ինձ համար: Երկրպագուները ստիպեցին ինձ սիրահարվել «Մանչեսթեր Յունայթեդին»»,-  ասել է մարզիչը։

«Շնորհավորում եմ բոլորի Ամանորը»

Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ մրցափուլում, ինչպես հայտնի է, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթանակ տարավ «Միդլսբրո»-ի նկատմամբ, խաղն ավարտվեց 2:1 հաշվով: Խաղից հետո  Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել սոցիալական ցանցերի իր էջերում: «Հաճելի է տարին ավարտել ուրախ նոտայով: Շնորհավորում եմ բոլորի Ամանորը»,- գրել է Մխիթարյանը և կիսվել խաղից հետո թիմակցիների հետ խնջույքի լուսանկարով:

«Լիվերպուլը» հաղթանակ տարավ

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 18-րդ մրցափուլում  «Լիվերպուլն» ընդունեց «Սթոք Սիթիին» եւ հաղթանակ տարավ: Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն առաջինը գնդակ բաց թողնելուց հետո առավելության հասավ 4:1 հաշվով: «Լիվերպուլը» 40 միավորով վերադարձավ երկրորդ տեղ՝ առաջատար Լոնդոնի «Չելսիին» զիջելով 6 միավոր: Անգլիայի առաջնություն, 18-րդ տուր «Լիվերպուլ» – «Սթոք Սիթի»՝ 4:1 Ադամ Լալանա, 34, Ռոբերտո Ֆիրմինո, 44, Գանելի Իմբուլա Վանգա, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի