14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

«Մխիթարյանը բոլորին զարմացրեց»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կրկին դրվատանքի խոսքեր է ասել Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Մխիթարյանը հասկացավ իմ եւ մյուս մարզիչների տարբերությունը: Նա  գիտակցեց, որ ֆուտբոլիստից  Պրեմյեր լիգայում այլ բան է պահանջվում: Այն չի կարելի համեմատել  Ուկրաինայի հետ, նույնիսկ Բունդեսլիգայի հետ չի կարելի համեմատել: Նա շատ է աշխատել մարզումներին, որպեսզի հասնի այս մակարդակին:

Մխիթարյանը բոլորին զարմացրեց՝ մի քանի հանդիպում անցկացնելով անհավանական մակարդակի վրա եւ ապացուցեց, որ հսկայական օգուտով է օգտագործել այն հատվածը, երբ չէր խաղում: Կարծում եմ՝ Անտոնի Մարտիալը եւս կարող է կրկնել Հենրիխի արածը»,- Ժոզե Մոուրինյոյի խոսքը մեջբերում է 101greatgoals-ը:

Հիշեցնենք, որ վնասվածքից հետո ապաքինված, խաղադաշտ վերադարձած Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած նախորդ 5 խաղերում դարձել է 3 գոլի եւ 2 գոլային փոխանցման հեղինակ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ