26 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՍՊՈՐՏ

Արոնյանը Norway Chess-ի կայծակնային մրցաշարում զբաղեցրեց 3-րդ տեղը

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում այսօր մեկնարկել է «Norway Chess» շախմատային մրցաշարը, որին մասնակցում են 10 շախմատիստներ, Լևոն Արոնյանը, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Ուեսլի Սոն, Ֆաբիանու Կարուանան, Հիկարու Նակամուրան, Վլադիմիր Կրամնիկը, Սերգեյ Կարյակինը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Վիշվանաթան Անանդը և Անիշ Գիրին: «Norway Chess» մրցաշարը մեկնարկեց կայծակնային շախմատի մրցաշարով, որում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը` […]

«Էնրիկեն ասաց, որ ես պատմության լավագույն ֆուտբոլիստն եմ»

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին Marca-ի հետ զրույցի ընթացքում  պատմել է՝  կատալոնական ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացած Լուիս Էնրիկեն  զրուցել է իր հետ Մադրիդի «Ռեալի» դեմ Պրիմերայի 33-րդ տուրի խաղից հետո: ««Ռեալի» դեմ խաղից հետո Էնրիկեն ասաց, որ ես պատմության լավագույն ֆուտբոլիստն եմ»,-  նշել է Մեսսին:   Մադրիդում կայացած Սուպերկլասիկոյում «Բարսելոնան» Մեսսիի դուբլի շնորհիվ հաղթել էր […]

Ռոնալդուի որդին հայրիկին չի զիջում /տեսանյութ/

  Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի որդին  ապացուցել է՝ հայրիկից ժառանգել է   ֆուտբոլային գնդային  օշխելու  կարողությունը: Արքայական ակումբը տոնում էր Չեմպիոնների լիգայում երկրորդ տարին անընդմեջ տարած հաղթանակը: Ռոնալդուի որդին իր հնտություններով  շրջանցել է Լուկա Մոդրիդի եւ Մարսելոյի որդիներին:

Ռեկորդներ՝ Հայաստան-Սենթ Քիթս և Նևիս խաղի ընթացքում

  Հունիսի 4-ին Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում 5:0 հաշվով հաղթեց Սենթ Քիթս և Նևիսի հավաքականին: Հանդիպման ընթացքում թարմացվեցին մի շարք ռեկորդներ: Նախևառաջ, Հայաստանի ազգային հավաքականը տարավ պատմության մեջ ամենախոշոր հաշվով տնային հաղթանակը: Մինչ այդ ամենախոշոր հաշվով տնային հաղթանակը գրանցվել էր 2010 թ. հոկտեմբերի 12-ին՝ Անդորրայի հավաքականի հետ խաղում (4:0):  Արթուր Պետրոսյանը դարձավ Հայաստանի ազգային հավաքականի պատմության […]

Ռոման Ամոյանը՝ նախարարի խորհրդական

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի հրամանով օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն և աշխարհի բազմակի մրցանակակիր, հունա-հռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը նշանակվել է նախարարի խորհրդական՝ հասարակական հիմունքներով: Հայտնում են նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Ռոման Ամոյանը մեր անվանի և հայկական սպորտում մեծ ավանդ ունեցող մարզիկներից է, ով ավարտելով իր ակտիվ մարզական գործունեությունը […]

Արթուր Աբրահամի մրցակցի անունը հայտնի է

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ 37-ամյա Արթուր Աբրահամի առաջիկա մենամարտը կկայանա  հուլիսին (15-ին կամ 22-ին), Լոնդնում: Մրցակիցն է բրիտանացի 27-ամյա Քրիս Յուբենկ կրտսերը (24-1-0, 19 նոկաուտ): Խաղարկվելու է IBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Մխիթարյանը լուսանկար է հրապարակել Շառլ Ազնավուրի հետ (լուսանկար)

Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նոր լուսանկար է տեղադրել ֆեյսբուքյան իր էջում: Հայ ֆուտբոլիստը հանդիպել է ֆրանսահայ նշանավոր շանսոնյե Շառլ Ազնավուրին և այդ առիթով լուսանկար է հրապարակել սոցիալական ցանցերում:

Հայաստանի Մ16 հավաքականը՝ Սոչիի միջազգային մրցաշարի հաղթող

Հունիսի 2-ին Սոչիում կայացել է մինչև 16 տարեկանների միջազգային մրցաշարի եզրափակիչ հանդիպումը: Հայաստանի Մ16 հավաքականը 4:1 հաշվով վստահ հաղթանակ է տարել Ղազախստանի նկատմամբ և դարձել է մրցաշարի հաղթող: Հայաստանի Մ16 հավաքականի կազմում դուբլի հեղինակ է դարձել Գրենիկ Պետրոսյանը, մեկական գոլ էլ իրենց ակտիվում գրանցել են Կարեն Մուրադյանն ու Ժիրայր Շաղոյանը: Հիշեցնենք՝ մրցաշարի ընթացքում մեր ընտրանին […]

Շախմատիստ Արտաշես Մինասյանը Եվրոպայի առաջնության առաջատարների շարքում է

Մինսկում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում, երեք տուրից հետո, ինը շախմատիստ, այդ թվում հայաստանցի գրոսմեյստեր Արտաշես Մինասյանը, հարյուր տոկոսանոց արդյունք ունեն: Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ մամուլի ծառայությունից: Հրանտ Մելքումյանը և Հովհաննես Գաբուզյանը վաստակել են 2.5-ական միավոր: 22 լավագույններն աշխարհի Գավաթի մասնակցության իրավունք կստանան: 

Ռոման Ամոյանը նշանակվել է նախարարի խորհրդական՝ հասարակական հիմունքներով

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի հրամանով օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն և աշխարհի բազմակի մրցանակակիր, հունա-հռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը նշանակվել է նախարարի խորհրդական՝ հասարակական հիմունքներով: «Ռոման Ամոյանը մեր անվանի և հայկական սպորտում մեծ ավանդ ունեցող մարզիկներից է, ով ավարտելով իր ակտիվ մարզական գործունեությունը իմ առաջարկով ստանձնում է նախարարի խորհրդականի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի