06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՍՊՈՐՏ

«Աչքներս լույս»

Աչքներս լույս ժողովուրդ ջան, պատմության մեջ առաջին անգամ մեր մեջից դուրս եկած տղեն նվաճեց ֆուտբոլի Եվրոպայի լիգայի գավաթը։ Մեր տղեն, այսինքն, մեր հերոսը, մեր պարծանքը ոչ միայն դարձավ եզրափակիչ խաղում գեղեցիկ գոլի հեղինակ, այլ ճանաչվեց նաև իր թիմի Եվրոպայի լիգայի լավագույն ռմբարկու։ Նման հաջողության մասին երազել անգամ չէինք կարող մի քանի տարի առաջ, այսօր սա […]

Մխիթարյանն օգնեց Մանչեսթեր Յունայթեդին դառնալ Եվրոպայի լիգայի գավաթակիր (ֆոտո, տեսանյութ)

Եվրոպայի  լիգայի խաղարկության եզրափակչում հոլանդական «Այաքսը» ուժերը չափեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Անգլիական ակումբը մրցակցին պարտության մատնեց  2:0  հաշվով: Խաղի հաշիվը 18-րդ րոպեին բացեց  Պոլ Պոգբան, իսկ 48-րդ րոպեին կրկնապատկեց Հենրիխ Մխիթարյանը:  Հայ  ֆուտբոլիստը, սակայն,  խաղի ընթացքում ստացավ դեղին քարտ և փոխարինվեց 74-րդ րոպեին: Այսպիսով, «Մանչեսթեր Յունայթեդն» իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Եվրոպայի լիգայի […]

Անաստասիա Գալուստյանը Հայաստանում է

Գեղասահքի Հայաստանի չեմպիոն Անաստասիա Գալուստյանը զրուցել է ՀԱՕԿ-ի   պաշտոնական կայքի թղթակցի հետ:  «Միշտ ուրախությամբ եմ Հայաստան այցելում: Կցանկանայի ավելի հաճախ դա անել, բայց առայժմ չկա նման հնարավորություն: Ապրում ու մարզվում եմ Մոսկվայում, մինչդեռ այստեղ ես հայրական կողմի բարեկամներ ունեմ: Աշխարհի առաջնությունում լավ հանդես գալուն խանգարեց ուժեղ հոգեբանական լարվածությունը: Շատ էի ցանկանում Օլիմպիական ուղեգիր նվաճել […]

«Ես սուրբ չեմ, բայց …». Ռոնալդուն բացում է փակագծերը

Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն զրուցել է Marca-ի հետ՝ անդրադառնալով մշտապես իր հասցեին հնչող քննադատություններին: «Մարդիկ իմ մասին խոսում են այնպես, ինչպես կխոսեին հանցագործի մասին: Ես սուրբ չեմ, բայց սատանա էլ չեմ: Հեռուստացույց չեմ դիտում, քանի որ եթե դիտեի, հանգիստս   կխաթարվեր. իմ մասին բազում հիմարություններ կլսեի: Այդպիսի բաներ խոսողները սխալվում են իմ հարցում: […]

Հայաստանն ութ մեդալ նվաճեց սամբոյի Եվրոպայի առաջնությունից

Մինսկում ավարտվեց մարզական եւ մարտական սամբոյի Եվրոպայի տղամարդկանց, կանանց առաջնությունը: Հայ մարզիկները եւս մի քանի տարբեր հարգի մեդալներ նվաճեցին: Մարզական սամբոյում Արթուր Սահակյանը (62 կգ քաշային կարգ) դարձավ արծաթե մեդալակիր, իսկ Մաքսիմ Մանուկյանը (57 կգ) եւ Արսեն Ղազարյանը (74 կգ)` բրոնզե: Մարտական սամբոյում Գրիգոր Մխիթարյանը (52 կգ) նվաճեց արծաթե մեդալ, իսկ Կոլյա Կարապետյանը (62 կգ) […]

Մխիթարյանի «կարիճի հարվածը» լավագույնն է ճանաչվել

  Հենրիխ Մխիթարյանի «կարիճի հարված» կոչվող  գոլը , որով վերջինս նվաճեց «Սանդերլենդի» դարպասը,  «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի կողմից  ճանաչել է լավագույն ակումբային գոլն այս մրցաշրջանում: Գոլային փոխանցումը կատարել է շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը: «Չէի կարող վրիպել, քանի որ գնդակը ստացել էի աստծուց: Չէի կարող պատկերացնել, որ կարող եմ այդպիսի գոլ խփել, ես չգիտեմ, թե ինչ […]

«Բորուսիան» նոր խաղաշապիկ է ներկայացրել /ֆոտո/

Դորտմունդի «Բորուսիայի» տեխնիկական հովանավոր, մարզահագուստ արտադրող Puma ընկերությունը ներկայացրել է թիմի նոր խաղաշապիկը: «Բորուսիայի» ֆուտբոլիստները նոր խաղաշապիկներով  հանդես կգանհաջորդ մրցաշրջանի տնային խաղերում: Խաղաշապիկը ստեղված է «Բորուսիայի» համար ավանդական դարձած  դեղին և սև գույներով։

Հայ ուշուիստները Եվրոպայի առաջնությունում ութ մեդալ են ապահովել

Մայիսի 17-ից 20-ը Թբիլիսիում ընթանում է ավանդական ուշուի Եվրոպայի մեծահասակների, երիտասարդների (մինչեւ 18 տարեկաններ) եւ պատանիների (մինչեւ 16 տարեկաններ) առաջնությունը: Մրցաշարին մասնակցում է ավելի քան 800 մարզիկ մայրցամաքի 28 երկրներից: Հայաստանի հավաքականը ներկայացնում է 14 ուշուիստ, որոնք մրցում են ցինդա (7 մարզիկ), տաոլու (շարժողական վարժությունների համալիր, 5 մարզիկ) եւ վին-չուն (2 մարզիկ) դիսցիպլիններում: Ավանդական ուշուի […]

Առաջին տիկինը «մարզում է» ժողովրդին /տեսանյութ/

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի կինը՝ Մարինան, սկսել է «Ուկրաինա» հեռուստաընկերության եթերում առավոտյան մարմնամարզություն սովորեցնել հեռուստադիտողին։  Հաղորդման առաջին մասի կադրերն արդեն հայտնվել են համացանցում։ Պորոշենկոն խոսել է կնոջ՝ հաղորդավարուհի դառնալու մասին։ «Մարինան նկարահանումներ սկսելուց առաջ ինձ հետ չի խորհրդակցել։ Բայց ես նայել եմ անոնսն ու շատ եմ հավանել»,- ասել է Պորոշենկոն։ Առաջին տիկինն էլ ասել է, […]

Ռունին տարվել է մոլախաղերով /ֆոտո/

Մանչեսթեր Յունայթեդի» եւ Անգլիայի հավաքականի ավագ Ուեյն Ռունին խաղատանը՝ պտտախաղով  եւ «բլեք ջեք»-ով   2 ժամում 500 հազար ֆունտ ստերլինգ է  տանուլ տվել: Այս մասին հաղորդում է  The Sun-ը: 31-ամյա ֆուտբոլիստի  կինն ու երեխաները այդ ժամանակահատվածում  բացակայել են քաղաքից: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի