04 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՍՊՈՐՏ

Միհրան Հարությունյանը ներկա է եղել «Արսենալ» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղին //

  Ռիո-2016-ի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը Լոնդոնում ներկա է եղել «Արսենալ» – «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլի Անգլիայի առաջնության 36-րդ  մրցա խաղին:  Այս մասին տեղեկանում ենք Հարությունյանի ֆեյսբուքյան էջից:  

Երևանի քաղաքապետարանի ենթակայության մարզադպրոցները համալրվել են նոր ու միջազգային չափանիշներին համապատասխանող մարզագույքով

Արդեն երրորդ տարին անընդմեջ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ համայնքային ենթակայության մարզական օջախները համալրվում են նոր ու ժամանակակից մարզագույքով: Մայրաքաղաքի մարզադպրոցներին հերթական մարզագույքի հանձնման արարողությանը ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետը: Տարոն Մարգարյանը դրանց տնօրենների ուղեկցությամբ շրջել և ծանոթացել է ձեռքբերված նոր մարզագույքին: Պատասխանատուները նշել են, որ ծրագրով ձեռք են բերվել անհրաժեշտ պրոֆեսիոնալ նոր հեծանիվներ՝ […]

Ռոնալդուն լավագույնն է ճանաչվել

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի՝ շաբաթվա լավագույն խաղացող՝ կիսաեզրափակիչ առաջին փուլերի արդյունքով: Ռոնալդուն իր միավորներով  պայքարում էր «Յուվենտուսի» ֆուտբոլիստ Գոնսալո Իգուայինի հետ:  Հիշեցնենք՝ «Ռեալը» հաղթեց «Ատլետիկոյին» (3:0), իսկ Կրիշտիանու Ռոնալդուն իր ակտիվում երեք գոլ հեղինակեց: Ռենալդուն ստացել էր ձայների 82%-ը. այս մասին  հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Իսկ ահա «Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո […]

Կատակ՝ Հենրիխ Մխիթարյանի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի քարտուղարությունը «Թվիթերում» կատակել է Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Մատս Հումելսի հետ այն բանից հետո, երբ ՄՅՈւ-ի հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի գոլը ճանաչվել է թիմի՝ ապրիլ ամսվա լավագույն գոլ: «Լավ, անհարմար է, Մատս Հումելս»,- գրել է մանչեսթերյան ակումբի մամուլի քարտուղարությունը: Հիշեցնենք՝ ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանն այս կոչմանը 4-րդ անգամ է արժանանում: Հենրիխը խփել է նաև […]

Մրցավարը հարվածել է ֆուտբոլիստին /տեսանյութ/

  «Արմավիր» – «Ռոտոր-Վոլգոգրադ» ֆուտբոլային հանդիպման ընթացում  տեղի է ունեցել սկանդալային միջադեպ: Հանդիպման գլխավոր մրցավար Սերգեյ Սմիրնովը ձեռքով խաղի համար դեղին քարտ է ցույց տվել «Արմավիրի» հարձակվող Անդրեյ Մյազինին, ապա  ուսով հարվածել նրան: Ֆուտբոլիստը հետ չի մնացել մրցավարից եւ ստացել կարմիր քարտ:  Ռուսաստանի ֆուտբոլային միության կարգապահական կոմիտեն Անդրեյ Մյազինին կես տարով որակազրկել է մրցավարին ՝ մարզիկին […]

Շարմազանովը Մխիթարյանին հաջողություն մաղթեց (տեսանյութ)

Այսօր հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ակումբը՝ «Մանչեսթեր Յունայթեդը» խաղում է «Սելթայի» հետ: «Հանրապետական» կուսակցության գործադիր մարմնի նիստից ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հաջողություն մաղթեց Մխիթարյանին. «Այսօր էլ Մխիթարյանին մաղթենք հաջողություն, հաղթանակ»,-ասաց նա:  

ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականի դիրքն անփոփոխ է

Հայաստանի ազգային հավաքականը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) դասակարգման աղյուսակում պահպանել է 67-րդ տեղը: Նախորդ հրապարակումից հետո Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմը հանդիպում չի անցկացրել եւ ունի 527 վարկանիշային միավոր: Լավագույն տասնյակում փոփոխություններ չկան: ՖԻՖԱ դասակարգման առաջատարն է Բրազիլիայի հավաքականը, որն ԱԱ-2018-ի ուղեգիր ապահոված առաջին թիմն է: Արգենտինայի հավաքականը երկրորդ տեղում է, իսկ աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան եզրափակում է լավագույն եռյակը: […]

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Սելտա». ո՞ր ակումբը կհաղթի

Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը»  իր ուժերը կչափի  Վիգոյի «Սելտայի» հետ: William Hill բուքմեյքերական գրասենյակն անգլիական ակումբի հաղթանակը գնահատում է 2.62 գործակցով, իսկ իսպանացիներինը՝ 2․88․ Ոչ ոքիի գործակիցը 3․20 է։ Հիշեցնենք՝ վերոնշյալ հանդիպումը կմեկնարկի այսօր,  Վիգոյում Երեւանի ժամանակով 23։05-ին:  

Խերարդ Պիկեն կնկարահանվի Շակիրայի տեսահոլովակում /տեսանյութ/

Իսպանական «Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն կնկարահանվի իր կնոջ՝ Շակիրայի նոր տեսահոլովակում: Ըստ Mundo Deportivo-ի՝   սա Շակիրայի գաղափարն է. հենց նա է առաջարկել, որ Պիկեն լինի գլխավոր դերում, իսկ ամուսինը չի մերժել կնոջը: Այդ տեսահոլովակը    հանդիսատեղի դատին կներկայացվի  մայիսի 26-ին:  

«Ռեալ»-«Աթլետիկո». բուքմեյքերական կանխատեսումներ

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» իր հարկի տակ  կընդունի «Աթլետիկոյին»: William Hill բուքմեյքերական գրասենյակը ֆավորիտ է համարում«Ռեալին»,  որի հաղթանակը գնահատում է 1.80 գործակցով: «Աթլետիկոյի» հաղթանակը գնահատվում է 5.00 գործակցով,  իսկ ոչ ոքին՝ 3.50: Հիշեցնենք՝ վերոնշյալ ֆուտբոլային հանդիպումը հանդիպումը կմեկնարկի այսօր՝ Երեւանի ժամանակով 22:45-ին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի