07 Հունիսի, Saturday, 2025
KFC

ՍՊՈՐՏ

Մխիթարյանը հաճելի ժամանակ է անցկացրել հայտնի մոդելի հետ /ֆոտո/

Հայաստանի Ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ռուս հայտնի մոդել, հաղորդավարուհի Վիկտորյա Լոպիրյովայի հետ  այցելել է Հաղարծին: Մխիթարյանը  սոցիալական ցանցի իր էջում լուսանկար է հրապարակել և մակագրել,  որ հաճելի ժամանակ է անցկացրել հայտնի մոդելի հետ:  

Հայ թաեքվոնդոիստներ հանդես կգան աշխարհի առաջնությունում

Հունիսի 24-ից 30-ը Հարավային Կորեայի Մուջու քաղաքում կկայանա թաեքվոնդոյի աշխարհի առաջնությունը: Ներկա պահին մասնակցության հայտ ներկայացրել է 183 երկիր (մոտ 2500 մարզիկ),- հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Գևորգ Դանիելյանը հայտնել է, որ աշխարհի առաջնությունում երկիրը կներկայացնեն Սերգեյ Վարդազարյանը (68 կգ), Դավիթ Վարդումյանը (74 կգ) և փորձառու Արման Երեմյանը (87 կգ): «Հիմա թաեքվոնդոիստներն […]

Արոնյանը հաղթեց Կրամնիկին ու դարձավ Norway Chess-ի առաջատար

Ստավանգերում ընթացող Norway Chess գերհզոր մրցաշարի վեցերորդ տուրում Լեւոն Արոնյանը հաղթեց ռուսաստանցի գրոսմեյստեր Վլադիմիր Կրամնիկին եւ դարձավ առաջատար` առաջին տեղը բաժանելով Հիկարու Նակամուրայի հետ: Վեցերորդ տուրի մյուս արդյունքները. Կարուանա – Անանդ` 0:1, Կարլսեն – Վաշյե-Լագրավ, Նակամուրա – Կարյակին, Գիրի – Սո` ոչ-ոքի: Մրցաշարային աղյուսակ. 1-2. Արոնյան, Նակամուրա` 4-ական միավոր, 3-6. Կրամնիկ, Կարյակին, Գիրի, Սո` 3-ական, […]

Արոնյանը ոչ-ոքի խաղաց Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ

Ստավանգերում ընթացող Norway Chess գերհզոր մրցաշարի հինգերորդ տուրում Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ֆրանսիայի ներկայացուցիչ Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Կրամնիկ – Նակամուրա, Կարյակին – Կարուանա, Կարլսեն – Գիրի, Անանդ – Սո պարտիաները եւս ոչ-ոքի ավարտվեցին: Մրցաշարային աղյուսակ. 1. Նակամուրա` 3.5 միավոր, 2-3. Արոնյան, Կրամնիկ` 3-ական, 4-7. Կարյակին, Կարուանա, Գիրի, Սո` 2.5-ական, 8-9. Կարլսեն, Վաշյե-Լագրավ` 2-ական, 10. Անանդ` […]

Չեռնոգորիա-Հայաստան խաղից հետո հարձակվել են հայ ֆուտբոլասերների վրա

Աշխարհի առաջնության`   Չեռնոգորիա – Հայաստան խաղից հետո  թիմերի երկրպագուների միջև    անախորժություն է  տեղի ունեցել:  Հիշեցնեն՝ Չեռնոգորիայի հավաքականը հաղթել է 4:1 հաշվով: Հավաքականի երկրպագուների ՖԱՖ-ակումբի պաշտոնական ֆեյսբուքյան էջը տարածել է հաղորդագրություն. «Մոնտենեգրո-Հայաստան խաղից հետո, երբ հյուրերի սեկցիայում գտնվող շուրջ 80 հայ երկրպագուները, անվտանգության կարգադրությունները լսելով 30 րոպե սպասելուց հետո ոտիկանների ուղեկցությամբ հեռանում էին մարզադաշտից, հայ […]

Ի՞նչ ես բացատրում, այ քեզ բան. Ռուբեն Հայրապետյանը` Սամվել Ալեքսանյանին (տեսանյութ)

Այսօր քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալությունից  ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը լրագրողների հարցերին պատասխանելուց  հետո մոտեցավ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին, և լրագրողները լսեցին, թե դիմելով ընկերոջը ինչպես Ռուբեն Հայրապետյանն ասաց` «անդաստիարակ են սրանք»:   Լրագրողների հարցին, թե խոսքն իրենց մասին էր արդյոք, և եթե այո, ապա ինչու է վիրավորում, նա արձագանքեց. «Բայց ես ջեզ նկատի […]

Կանանց ավտոմոբիլային սպորտի ձևավոր վարման մրցաշարում հաղթեց Ռուզան Ստեփանյանը /ֆոտոշարք, տեսանյութ/

Երեկ Արարատի մարզի Մասիս քաղաքում տեղի ունեցավ ՀԱՖ (Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի)՝ կանանց ձևավոր վարման ՀԱՖ գավաթ 2-րդ փուլը։ Մրցաշարին ներկա էին ՀԱՖ նախագահ Գագիկ Աղաջանյանը, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, բազմաթիվ հյուրեր։ Մրցաշարի ընթացքում մրցուղի դուրս եկան  11 մարզուհիներ: Մրցաշարի արդյունքում առաջին  հորիզոնականը զբաղեցրեց Ռուզան Ստեփանյանը, երկրորդ հորիզոնականը՝ Էլեոնորա Սիմոնյանը, իսկ երրորդ  գրավեց Գոհար Տեր-Անտոնյանը։ Մեր […]

Չեռնոգորիա-Հայաստան. ով է ֆավորիտը

Այսօր երեկոյան Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը  աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի 6-րդ տուրում կհյուրընկալվի Չեռնոգորիայի թիմին:  William Hill բուքմեյքերական գրասենյակը  Չեռնոգորիայի հաղթանակը գնահատում է 1.62 գործակցով, իսկ Հայաստանինը` 6.00 գործակցով, ոչ ոքին՝ 3.60:

«Ռեալը» և Զիդանը նոր պայմանագիր կկնքեն

«Ռեալը» ցանկանում է  երկարաձգել պայմանագիրը գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ: «Ռեալը» նաև կբարձրացնի մարզչի աշխատավարձը: Ըստ լրատվամիջոցներում  շրջանառվող տեղեկությունների՝  կողմերը նոր պայմանագիր կկնքեն, որը նախատեսված կլինի մինչև 2020 թվականի ամառը:   Զիդանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2018 թվականի ամառը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված