21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Արոնյանը հաղթեց Կրամնիկին ու դարձավ Norway Chess-ի առաջատար

Ստավանգերում ընթացող Norway Chess գերհզոր մրցաշարի վեցերորդ տուրում Լեւոն Արոնյանը հաղթեց ռուսաստանցի գրոսմեյստեր Վլադիմիր Կրամնիկին եւ դարձավ առաջատար` առաջին տեղը բաժանելով Հիկարու Նակամուրայի հետ:

Վեցերորդ տուրի մյուս արդյունքները. Կարուանա – Անանդ` 0:1, Կարլսեն – Վաշյե-Լագրավ, Նակամուրա – Կարյակին, Գիրի – Սո` ոչ-ոքի:

Մրցաշարային աղյուսակ. 1-2. Արոնյան, Նակամուրա` 4-ական միավոր, 3-6. Կրամնիկ, Կարյակին, Գիրի, Սո` 3-ական, 7-10, Կարսլեն, Կարուանա, Վաշյե-Լագրավ, Անանդ` 2,5-ական:

Հունիսի 14-ին կայանալիք 7-րդ տուրում Արոնյանը սեւերով կխաղա ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ