Կանանց ավտոմոբիլային սպորտի ձևավոր վարման մրցաշարում հաղթեց Ռուզան Ստեփանյանը /ֆոտոշարք, տեսանյութ/
Երեկ Արարատի մարզի Մասիս քաղաքում տեղի ունեցավ ՀԱՖ (Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի)՝ կանանց ձևավոր վարման ՀԱՖ գավաթ 2-րդ փուլը։ Մրցաշարին ներկա էին ՀԱՖ նախագահ Գագիկ Աղաջանյանը, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, բազմաթիվ հյուրեր։ Մրցաշարի ընթացքում մրցուղի դուրս եկան 11 մարզուհիներ:
Մրցաշարի արդյունքում առաջին հորիզոնականը զբաղեցրեց Ռուզան Ստեփանյանը, երկրորդ հորիզոնականը՝ Էլեոնորա Սիմոնյանը, իսկ երրորդ գրավեց Գոհար Տեր-Անտոնյանը։
Մեր թղթակցի հետ զրույցում ՀԱՖ նախագահ Գագիկ Աղաջանյանը շեշտեց՝ նախորդ փուլի համեմատ՝ կարելի է ասել՝ այս անգամ արմատական փոփոխություններ են եղել մրցաշարում:
«Նախորդ փուլում աղջիկները մրցում էին սահմանափակ տարածությունում, մեկ վարժություն կար, որը պետք էր կատարել հմտորեն՝ կարճ ժամանակում: Իսկ այս անգամ վարժությունների տարբեր էլեմենտտներ կան: Երրորդ փուլը ևս տարբերվելու է առաջին ու երկրորդ փուլերից: Այսինքն՝ մենք ուզում ենք կին վարորդներին հնարավորություն ընձեռել, որ իրենց հնարավորությունները կարողանան ցույց տալ ամբողջապես», – նշեց ՀԱՖ նախագահը:
Իսկ մրցաշարի հաղթող Ռուզան Ստեփանյանը նշեց՝ այս հաղթանակն իրեն ուժ ու ինքնավստահություն է տվել՝ ավտոսպորտի բնագավառում առաջ ընթանալու ու նորանոր հաջողություններ գրանցելու համար:
https://www.youtube.com/watch?v=oxzmAbAno6Q