08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ՍՊՈՐՏ

Բարսելոնային՛՛ նոր հարձակվող է պետք

Իսպանիայի առաջնության առաջատար ՛՛Բարսելոնան՛՛ կփորձի առաջիկա ձմռանը նոր հարձակվող գնել: Նշվում է, որ կատալոնական ակումբի մարզիչ Խերարդո Մարտինոն խնդրել է նոր հարձակվող գնել՝ ակումբը ուժեղացնելու մտադրությամբ: Ամենահավանական թեկնածուներն են համարվում Լեհաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի ՛՛Բորուսիայի՛՛ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին եւ Արգենտինայի ազգային հավաքականի եւ ՛՛Մանչեսթեր Սիթիի՛՛ հարձակվող Սերխիո Ագուերոն: Վերջինիս ձեռք բերմանը կողմ է նաեւ […]

Հայաստանը կխաղա Ադրբեջանի հետ

Վարշավայում շարունակվող Շախմատի թիմային առաջնությունում կայացավ նախավերջին տուրը: Հայաստանի հավաքականը մրցեց առաջատար Ֆրանսիայի հետ: Հանդիպումը ավարտվեց 2-2 հաշվով: Մեր հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը կարողացավ հաղթանակ տոնել Բաքրոյի նկատմամբ, բայց ֆրանսիացիներից Վաշիե Լագրավը ռեւանշի հասավ՝ հաղթելով Սերգեյ Մովսիսյանին: Մնացած երկու պարտիաները ավարտվեցին ոչ ոքի: 8-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականը զբաղեցնում է 3-րդ տեղը՝ վաստակած 12 միավորով: […]

Բասկետբոլիստը դարձավ աշխարհի ռեկորդակիր /վիդեո/

՛՛Հառլեմ Գլոուբտրոտերս՛՛-ի խաղացող Կորի Լոուն սահմանել է աշխարհի նոր ռեկորդ: Նա բասկետբոլի գնդակը  նետել է 33,45 մ հեռավորությունից: Այսպես նա կարողացավ գերազանցել նախկին ռեկորդը, որը հավասար էր 31,9 մետրի: Լուոն գնդակը նետել է ոչ թե խաղահրապարակից, այլ տրիբունայից:

Հայաստանը հաղթեց Ռուսաստանին

Վարշավայում շարունակվում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը: Կայացած 7-րդ տուրում Հայաստանի հավաքականը սկզբունքային մրցավեճում կարողացավ առավելության հասնել Ռուսաստանի հզոր հավաքականի նկատմամբ: Հայ շախմատիստները հաղթանակ տարան 2.5 – 1.5 հաշվով: Հայաստանին հաղթանակ պարգեւեց Գաբրիել Սարգսյանը, ով առավելության հասավ Տոմաշեւվսկու նկատմամբ: Մնացած պարտիաներում Արոնյանը ոչ ոքի խաղաց Գրիշչուկի հետ, Մովսիսյանը Սվիդլերի հետ, իսկ Հակոբյանը Մորոզեւիչի հետ: Հաղթանակից […]

Ֆուտբոլում պարտությունը հանդուրժում են, քաղաքականության մեջ` ոչ … պաշտոնյաները ֆուտբոլ խաղացին /վիդեո/

Այսօր նոյեմբերի 16-ին “Դինամո” մարզահամալիրում ֆուտբոլային խաղում միմյանց հետ ուժերը չափեցին երիտասարդ քաղաքական, պետական գործիչները և տարբեր բուհերի ուսանողներից կազմված թիմը: Ֆուտբոլային հանդիպման կազմակերպիչը Հայաստանի երիտասարդական հիմնադրամն է և խաղը անմիջականորեն կապվում է Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային տոների հետ: Քաղաքական, պետական գործիչների թիմում խաղացին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը, ՀՀ […]

Մխիթարյանը տասնյակում է

footballtop.ru կայքը կազմել է այն ֆուտբոլիստների տասնյակը, ովքեր առավել  շատ աչքի են ընկել գոլային փոխանցումներով:լավագույն տասնյակում է հայտնվել նաեւ հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի ՛՛բորուսիայի՛՛ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: հայ ֆուտբոլիստը անցկացրած 10 խաղերում կատարել է 5 գոլային փոխանցում: Առաջտարը ՛՛Բարսելոնայի՛՛ հարձակվող նեյմարն է, ով կատարել է 7 գոլային փոխանցում:Ձեզ ենք ներկայացնում լավագույն տասնյակը:1. Նեյմար ՛՛ Բարսելոնա՛՛ […]

Կայացել են առաջին հանդիպումները

Երեկ ուշ երեկոյան Եվրոպայում կայացան աշխարհի առաջնության ընտրական փուլի անցումային հանդիպումները:Կայացած 4 հանդիպումներից կենտրոնականը կայացավ Պորտուգալիայում, որտեղ տեղի հավաքականը սեփական հարկի տակ խաղաց Շվեդիայի ընտրանու դեմ: Ք. Ռոնալդուի եւ Զ. Իբրահիմովիչի առաջին մենամարտն ավարտվեց պորտուգալացու հաղթանակով: Գրանցվեց 1-0 հաշիվը օգուտ Պորտուգալիայի: Գոլի հեղինակն էլ դարձավ հենց Ք. Ռոնալդուն:Երկրորդ կենտրոնական հանդիպումը կայացավ Կիեւում, որտեղ Ուկրաինայի հավաքականը […]

Չնայած վնասվածքին՝ Մովսիսյանը կխաղա

Ռուսաստանի առաջնության 16-րդ տուրի շրջանակներում կայացած ՛՛Զենիթի՛՛ հետ հանդիպումից հետո Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը վնասվածք է ստացել: Բայց այն հայ հարձակվողին չի խանգարի խաղադաշտ դուրս գալ: ՛՛Սպարտակի՛՛ ղեկավարությունը որոշել է խաղացողին օգտագործել աշնանային մնացած երեք հանդիպումներում: Իհարկե, Մովսիսյանը խաղադաշտ կարող է դուրս գալ միայն սրսկումներից հետո: Խաղադաշտում էլ կարող է անցկացնել մոտ մեկ ժամ: […]

10 համասեռամոլ մարզիկները

Ամերիկացի գեղասահորդ Ջոնի Ուեյրը հայտարարել է կարիերան ավարտելու մասին: Վերջինս գեղասահքի պատմության մեջ ամենահայտնի համասեռամոլ մարզիկն է: ձեզ ենք ներկայացնում 10 ամենահայտնի համասեռամոլ մարզիկներին: Օռլանդո Կրուս, բռնցքամարտ, պուերտո ՌիկոՋոնի ՈՒեյր, գեղասահք, ԱՄՆԲրիտնի Գրիներ, բասկետբոլ, ԱՄՆՋեյսոն Քոլինզ, բասկետբել, ԱՄՆՄեթյու Միթչեմ, ջրացատկ, ԱվստրալիաՌոբի Ռոջերս, ֆուտբոլ, ԱՄՆՄեգան Ռապինո, ֆուտբոլ, ԱՄՆԻրեն Վյուստ, չմուշկավազք, ՀոլանդիաԼիզ Կարմուշ, մարտեր առանց կանոնների, ԱՄՆԴանիելա Իրաշկո, […]

Իբրահիմովիչը իրեն համեմատել է Աստծու հետ

Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը շվեդական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցի ժամանակ իրեն համեմատել է Աստծու հետ: Լրագրողներից մեկի հարցին թե ինչպես կավարտվի Պորտուգալիայի հավաքականի հետ հանդիպումը, Իբրահիմովիչը պատասխանել է. ՛՛Դա միայն Աստված գիտի: Իսկ այս պահին դուք նրա հետ էլ խոսում եք՛՛:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված