Հայաստանը մնաց առանց մեդալների
Վարշավայում ավարտվեց շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը: Ցավոք Հայաստանի հավաքականները մնացին առանց մեդալների: Վերջին տուրում մեր տղամարդիկ մրցեցին Ադրբեջանի հետ: Հանդիպման բոլոր պարտիաները ավարտվեցին ոչ ոքի:
Գրանցվեց 2-2 հաշիվը: Մյուս խաղում, որտեղ մրցեցին Ռուսաստանն ու Ֆրանսիան, ավարտվեց ռուսների հաղթանակով: Դա հնարավորություն տվեց, որ Ադրբեջանի հավաքականը նվաճի Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Հայաստանը, Ռուսաստանը եւ Ֆրանսիան վաստակեցին 13 միավոր: Լրացուցիչ ցուցանիշներով Ֆրանսիան երկրորդն էր, իսկ Ռուսաստանը երրորդը:
Այսպիսով, Հայաստանը մնաց առանց մեդալների: Առանց մեդալներ մնաց նաեւ Հայաստանի կանանց հավաքականը: Մեր թիմը վերջին տուրում ոչ ոքի խաղաց Հունգարիայի հետ, վաստակեց 12 միավոր եւ 4-5 տեղերը կիսեց Վրաստանի հավաքականի հետ: Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց Ուկրաինան, Ռուսաստանը նվաճեց արծաթե մեդալներ, բրոնզե մեդալները բաժին հասավ Լեհաստանի հավաքականին: