27 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՍՊՈՐՏ

Մխիթարյանը խոսել է ՛՛Բորուսիայի՛՛ պարտության պատճառներից

Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի ՛՛Բորուսիայի՛՛ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ՛՛Վոլֆսբուրգի՛՛ դեմ խաղից հետո մեկնաբանել է իր թիմի կրած պարտությունը: ՛՛Բնականաբար հանդիպման վրա ազդեցությունը ունեցավ ՛՛Արսենալի՛՛ հետ հանդիպումը, քանի որ մենք հոգնածություն էինք զգում, բայց մենք մեղավոր ենք զգում 1-2 դեպքում անհաջող խաղալու համար: Մենք հնարավորություն տվեցինք փոխել խաղի ընթացքը: Ճիշտ է, մենք հնարավորություն տվեցինք ՛՛Բավարիային՛՛ մեզանից […]

Հայ շախմատիստները պարտվում են

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում շարունակվում է շախմատի Եվրոպայի 2013թ. տղամարդկանց եւ կանանց թիմային առաջնությունը: 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը կրեց իր առաջին պարտությունը: Մերոնց մրցակիցը Ուկրաինայի հավաքականն էր: Գրանցվեց 2.5 -1.5 հաշիվը օգուտ ուկրաինացիների: մերոնցից միակ պարտությունը կրեց Տ. Պետրոսյանը, ով պարտվեց Ֆեդորչուկին:Մնացած պարտիաները ավաևտվեցին ոչ ոքի: 4-րդ տուրում իրենց առաջին պարտությունը կերցին նաեւ մեր շախմատիստուհիները: Մերոնց մրցակիցը […]

Միշա Գալուստյանը չկարողացավ փրկել Եմելյանենկոյին /վիդեո/

Խառը մարտերում անցկացվող մրցումների ժամանակ բազմաթիվ հաղթանակ տոնած ռուս հայտնի մարզիկ Ալեքսանդր Եմելյանենկոն հերթական անգամ անհարմար վիճակում է հայտնվել: Վերջինս ազգությամբ հայ հայտնի շոումեն Միշա Գալուստյանի հետ մեկնել էր հանգստանալու: Այնտեղ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող Եմելյանենկոն չէր կարողանում ինքնուրույն մի քանի քայլ կատարել, իսկ Գալուստյանն էլ փորձել է օգնել, բայց մարզիկին պահել չի կարողացել եւ […]

Մեսսին չի խաղա 2 ամիս

Արգենտինայի ազգային հավաքականի եւ ՛՛Բարսելոնայի՛՛ հարձակվող Լեոնել Մեսսին շարքից դուրս է մնացել 6-8 շաբաթով: Արգենտինացի ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Իսպանիայի առաջնության 13-րդ տուրի շրջանակներում: Բուժզննումը ցույց է տվել, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի վնասվածքը բավականին լուրջ է: նա ստացել է ձախ ազդրի մկանային վնասվածք, որի բուժման համար անհրաժեշտ է 6-8 շաբաթ:

Մովսիսյանը` խորհրդանշական հավաքականում

Ռուսական մարզական կայքերը կազմել են Ռուսաստանի 16-րդ տուրի խորհրդանշական հավաքականը:Հավաքականի կազմում ընդգրկվել է նաեւ Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի ՛՛Սպարտակի՛՛ հարձակվող Յուրա Մովսիսյանը: Մովսիսյանի մասին մասնավորապես ասել են. ՛՛ 3 գնդակ ՛՛Զենիթի՛՛ դարպասը շատ թանկ արժե: Ճիշտն ասած չենք հիշում, թե վերջին անգամ ով է նման հաջողության հասել, իսկ Մովսիսյանը կարողացավ դա անել: 1-ին իսկ րոպեից […]

Հայ մարզիկի հերթական հաջողությունը /վիդեո/

Բազկամարտի աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Վլադիմիր Մնացականյանը հերթական հաջողությունն է գրանցել: Այս անգամ Մնացականյանը նվաճել է աշխարհի գավաթը: Մրցաշարն անցկացվել է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում: Մնացականյանը հաղթանակ է տարել ձախ ձեռքով մինչեւ 86 կգ քաշայինների կարգում:

Մովսիսյանը տուրի լավագույն խաղացող /վիդեո/

Championat.com ինտերնետային կայքը 16-րդ տուրի շրջանակներում հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի ՛՛Սպարտակի՛՛ հարձակվող Յուրա Մովսիսյանին ճանաչել է տուրի լավագույն ֆուտբոլիստ:՛՛Զենիթի՛՛ հետ խաղում հեթ տրիկի հեղինակ դառնալուց հետո հայ հարձակվողին իրենց ձայնն են տվել 12 մասնագետներից 10-ը: Բացի այդ ՛՛Զենիթի՛՛ դարպասը խփած գնդակներից առաջին գնդակը գեղեցկությամբ ճանաչվել է 2-րդը՝ զիջելով իր թիմակից Դենիս Գլուշակովի խփած գնդակին: […]

Մովսիսյանը մարզաշապիկը նվիրեց Սիմոնյանին

Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի ՛՛Սպարտակի՛՛ հարձակվող Յուրա Մովսիսյանը ՛՛Զենիթի՛՛ դեմ հիանալի խաղից հետո իր մարզաշապիկը նվիրել է Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահ, ՛՛Սպարտակի՛՛ լեգենդար հարձակվող, Արարատ – 73-ի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանին: Հիշեցնենք,  Մովսիսյանը այդ խաղում դարձել է հեթ տրիկի հեղինակ: Խաղից հետո Սիմոնյանը շնորհավորել է Մովսիսյանին հեթ տրկի շնորհիվ եւ մաղթել, որպեսզի ամեն խաղում […]

Հայաստանը կրկին նվազագույն հաշվով առավելության հասավ

Վարշավայում շարունակվող շախմատի Եվրոպայի առաջնության կանանց եւ տղմարդկանց առաջնությունում կայացավ երրորդ տուրը: Հայաստանի տղամարդկանց հավաքականը կրկին 2.5-1.5 հաշվով առավելության հասավ Ավստրիայի նկատմամբ: Հայաստանի հավաքականի համար հաղթական միավորը բերեց Գաբրիել Սարգսյանը, ով առավելության հասավ Կրեյսլի նկատմամբ: Մնացած պարտիաները ավարտվեցին ոչ ոքի: Մեր կանանց հավաքականը տարավ հերթական խոշոր հաշվով հաղթանակը: Մեր կանայք 4-0 հաշվով ջախջախեցին Լեհաստանի երրորդ […]

Մխիթարյանը շնորհավորել է Մովսիսյանին

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իր ֆեյսբուքյան էջի միջոցով շնորհավորել է Մոսկվայի ՛՛Սպարտակի՛՛ հարձակվող Յուրա Մովսիսյանին:՛՛Շնորհավորում եմ Յուրա ջան, հրաշալի հեթ տրիկ էր՛՛,- գրել էր Մխիթարյանը:Հիշեցնենք, որ Յուրա Մովսիսյանը այսօր կայացած Ռուսաստանի առաջնության շրջանակներում 3 գոլ է խփել առաջնության առաջատար ՛՛Զենիթի՛՛ դարպասը: Հանդիպումը ավարտվել է 4-2 հաշվով՝ օգուտ ՛՛Սպարտակի՛՛:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի