08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ՍՊՈՐՏ

ԱԳՆ թիմը հաղթեց դիվանագիտական ներկայացուցչությունների ֆուտբոլի մրցաշարում

3 – 0 հաշվով հաջողության հասնելով Գերմանիայի դեսպանության թիմի նկատմամբ՝ ԱԳՆ ֆուտբոլային թիմը հաղթեց ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ֆուտբոլային մրցաշարում։ Մրցաշարի հաղթողներին՝ավանդույթի համաձայն մրցանակները հանձնեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը։ Շնորհավորում ենք մեր ֆուտբոլիստ գործընկերներին փայլուն հաղթանակի կապակցությամբ։ Ֆուտբոլային մրցաշարը կազմակերպվել էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության կողմից։

Սպորտային առաջնություն՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար /Ֆոտո/

Հոկտեմբերի 16-ին Երևանի պետական բժշկական համալսարանում (ԵՊԲՀ) կազմակերպվել է սպորտային առաջնություն՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար։ «Փյունիկ» հասարակական կազմակերպության ֆիզիկական սահմանափակ կարողություններ ունեցող անդամները, նրանցից ձևավորված թիմերը մրցում են մինյանց և հաշմանդամություն չունեցող երիտասարդների հետ մի շարք մարզաձևերում՝ բասկետբոլ, վոլեյբոլ, բազկամարտ, թենիս, շախմատ։ Մասնակիցներն ուժերը կչափեն նաև ինտելեկտուալ խաղում։ Այս մասին հայտնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի […]

Ռուբեն Հայրապետյանին մեկ ամիս ժամանակ տվեցին

ՖԱՖ ակումբի անդամները մեկ ամիս ժամանակ  տվեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային որպեսզի իրենց պահանջները իրականացնեն։ Այսօր՝ հոկտեմբերի 17-ին կայացած ասուլիսի ժամանակ  ՖԱՖ ակումբի անդամաները ներկայացրեցին իրենց պահանջներն ուղղված ՀՖՖ  նախագահ Ռուբեն Հայրապետյանին: «Մենք պահանջում ենք, որպեսզի հավաքական հրավիրվի պրոֆեսիոնալ  մարզիչ, եւ հավաքականը փորձությունների դաշտ չլինի: Մեզ պետք է պրոֆեսիոնալ մարզիչ և օտարերակցի։ Շալանդի մասին ոչ ոք […]

Ի՞նչ են խոսում մեր ֆուտբոլիստների «ծախվելու» մասին . Հայկական ժամանակ

ԱԺ պատգամա­վորները չեն հավատում, որ Հայաստանի հավաքակա­նը կարող էր միտումնավոր կերպով պարտվել Ալբանիայի ընտրանուն և այդպիսով «վաճառեր» ֆուտբոլա­յին հանդիպումը։ Կիրակի օրը Հայաստանի հավա­քականը «Հանրապետական» մարզադաշտում 0-3 հաշվով զի­ջեց ալբանացիներին, որի հե­տևանքով Ալբանիան վաստակել է Եվրո 2016-ում հանդես գալու իրա­վունք, ինչն աննախադեպ է ալբա­նական ֆուտբոլի պատմության մեջ։ Խաղի հաջորդ օրը սերբա­կան մամուլը տեղեկություն տա­րածեց «խաղը ծախելու» […]

Հայաստանն իմ առաջին հայրենիքն է. Դավիթ Նալբանդյան. հայտնի հայերը շարքից /ֆոտո/

Մեծ թենիսի ամենահայտնի աստղերից մեկը` Դավիթ Նալբանդյանը, ծագումով հայ է եւ երբեք չի թացնում իր արմատները: Դավիթ Պաբլո Նալբանդյանը ծնվել է 1982 թվականի հունվարի 1-ին, Արգենտինայի Կորդոբա քաղաքում: Դավիթի պապը ժամանակին արտագաղթել էր Արեւմտյան Հայաստանից, տեղավորվել Կորդոբայում: Դավիթը թենիս սկսել է խաղալ դեռւես 5 տարեկանից: Նրա հայ պապը տան բակում թենիսի կորտ էր կառուցել, հենց […]

ՈՒԵՖԱ-ն կհետաքննի Հայաստան-Ալբանիա խաղը ծախելու մասին լուրերը. Հայկական Ժամանակ

Ըստ սերբական Kurir.rs պարբերականի` ՈՒԵՖԱ-ն հետաքննություն է իրականացնելու Եվրո-2016-ի ընտրական փուլի Հայաստան-Ալբանիա /0:3/ խաղի հանգամանքները պարզելու համար: Մամուլում տեղեկություններ են շրջանառվում խաղը ծախելու մասին: Ըստ այդ տեղեկությունների` Հայաստանի հավաքականի 4 անդամների առաջարկվել է կես միլիոնական եվրո` ալբանական թիմի հաղթանակը ապահովելու համար: Թե որքանով են այս տեղեկությունները համապատասխանում իրականությանը, դժվար է ասել: Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք […]

Ռոնալդուն ստացավ 4-րդ «Ոսկե խաղակոշիկը» /վիդեո/

Համաշխարհային ֆուտբոլի աստղ, Պորտուգալիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալ»-ի սիրելի Քրիշտիանու Ռոնալդուն նախօրեին հերթական մրցանակը ստացավ: Ֆուտբոլիստն իր չորրորդ «Ոսկե խաղակոշիկը» ստացավ, որը տրվում է Եվրոպայի ազգային խաղերի տվյալ մրցաշրջանի լավագույն ռմբարկուին: Ռոնալդուն նախորդ մրցաշրջանին 35 խաղի ընթացքում 48 գոլի հեղինակ է դարձել: Ռոնալդուն «Ոսկե խաղակոշիկ»-ների թվով ռեկորդակիր է դարձել:

Սաքո հեռացիր … նյարդերը տեղի տվեցին /վիդեո/

Եվրո 2016-ի ընտրական փուլի վերջին` Հայաստան-Ալբանիա խաղից հետո երկրպագուները պահանջել են մեր հավաքականի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանի հրաժարականը: Հիշեցնենք, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը պարտվեց Ալբանիայի հավաքականին 0:3 հաշվով :

Մեղավորը ես եմ. Հայաստանի հավաքականի խայտառակ պարտությունը /վիդեո/

Երեկ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը պարտվեց Ալբանիայի հավաքականին 0:3 հաշվով Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլի վերջին խաղում: Այդպիսով, Ալբանիան հնարավորություն ստացավ մասնակցելու Եվրո-2016-ին: Հարկ է նշել, որ 3 գնդակներից երկուսը ինքնագոլ էին: Խաղի 8-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Կամո Հովհաննիսյանը: 24-րդ րոպեին գրանցվեց ևս մեկ ինքնագոլ, այս անգամ աչքի ընկավ Ռոբերտ […]

Ինչ կտա Հենրիկ Մխիթարյանին Յուրգեն Կլոպի «Լիվերպուլ»-ը

«Լիվերպուլ»-­ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ գերմանացի հայտնի մասնագետ Յուրգեն Կլոպը կզբաղեցնի «կարմիրների» գլխավոր մարզչի պաշտոնը: Գերմանական ԶԼՄ­ ների փոխանցմամբ` Կլոպի տարեկան աշխատավարձը կկազմի 9,5 միլիոն եվրո: Ի դեպ, լրատվամիջոցների մեկնաբանությամբ` Կլոպը շարունակում է իր ուշադրության կենտրոնում պահել «Բորուսիայի» առաջատարներից Հենրիկ Մխիթարյանին, ում գերմանական ֆուտբոլում կայացման գործում, ըստ նույն աղբյուրների` մեծ ներդրում ունի հենց ինքը` […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված