25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Հայաստանն իմ առաջին հայրենիքն է. Դավիթ Նալբանդյան. հայտնի հայերը շարքից /ֆոտո/

Մեծ թենիսի ամենահայտնի աստղերից մեկը` Դավիթ Նալբանդյանը, ծագումով հայ է եւ երբեք չի թացնում իր արմատները:

Դավիթ Պաբլո Նալբանդյանը ծնվել է 1982 թվականի հունվարի 1-ին, Արգենտինայի Կորդոբա քաղաքում: Դավիթի պապը ժամանակին արտագաղթել էր Արեւմտյան Հայաստանից, տեղավորվել Կորդոբայում:

Դավիթը թենիս սկսել է խաղալ դեռւես 5 տարեկանից: Նրա հայ պապը տան բակում թենիսի կորտ էր կառուցել, հենց այստեղ էլ Դավիթը սկսել է թենիս խաղալ իր ավագ եղբայրների` Խավիերի եւ Դարիոյի հետ, ովքեր ներկայումս թենիսի մարզիչներ են:

Դավիթ Նալբանդյանը երբեք չի թաքցրել իր ծագումը: Թենիսիտը երկար շամանակ չէր կարողնաում լինել հայրենիքում, սակայն 2008 թվականին առաջին անգամ հաջողվեց Երեւան գալ: Այստեղ նա նաեւ Հայաստանի քաղաքացիություն ստացավ:

Այսօր Դավիթ Նալբանդյանը երկքաղաքացիություն ունի: Հարկ է նշել, որ Դավիթը կիսով չափ է հայ, նրա մայրը իտալուհի է:

Այդուամենայնիվ, հանրահայտ թենիսիտը Հայաստանն է համարում իր հայրենիքը: «Հայաստանն իմ առաջին հայրենիքն է»,- իր հարցազրույցներից մեկում ասել է Նալբանդյանը:

01.12.11.08 1a5NxdWa_Kw 2b5ad0379fca

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ