Արոնյանը հաղթեց Կառլսենին

Լեւոն Արոնյանը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Նորվեգիայում անցկացվող շախմատի գերմրցաշարում: 8-րդ տուրում մեր գրոսմայստերը սպիտակներով հանդիպեց մրցաշարի ընդգծված առաջատար, աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ: Մեր հայրենակիցը արդեն 31-րդ քայլին հաղթանակ է տարել: Այդպիսով՝ նա հավասարվեց Մագնուս Կառլսենին: