10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՍՊՈՐՏ

Լիոնել Մեսսին, Նեյմարն ու Լուիս Սուարեսը ջանում են բուժել Ռոնալդուին /ֆոտո/

«Ռեալի» առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն, ինչպես հայտնի է,  բաց է թողել իր թիմի վերջին 3 հանդիպումները: Ռոնալդուն շարունակում է բուժման կուրսեր անցնել, մարզիկը ջանում է ապաքինվել ազդրի մկանային վնասվածքից: Դեռևս հայտնի չէ՝ Ռոնալդուն այս ընթացքում կապաքինվի՞, կկարողանա՞ մասնակցել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի՝ մայիսի 3-ին կայանալիք՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ պատասխան խաղին: Ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է այս թեմային: […]

Մեսսին մրցել է «հսկա դարպասապահի» դեմ /վիդեո/

«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին մի հետաքրքիր ակցիայի մասնակից է դարձել: Ֆուտբոլիստը կրկին անգամ ապացուցել է, որ կարողանում է դիպուկ կերպով գնդակը դարպաս ուղարկել, նույնիսկ եթե դարպասը պաշտպանում է «հսկա դարպասապահը»:  

Ջրերին իշխող աղջնակը. 12 ամյա Նանեն նվաճեց չեմպիոնի տիտղոսը/ֆոտո/

Նանե Վարդանյանը կարողացավ հասնել իր երազանքին: 12 ամյա աղջնակը պայաքարեց չեմպիոն դառնալու համար: Նա կարողացավ հաղթել… 12-ամյա Նանե Վարդանյանն իր համար նոր վարժության` 400 մետր տարածության համալիր լողում ցույց է տվել 6ր 7վրկ արդյունք և արժանացել է չեմպիոնի կոչման: « Առաջին օրը 400մ. համալիր լողում դարձա չեմպիոն, երկրորդ օրը 200մ. համալիր լողում 2-րդ տեղը գրավեցի, […]

Լողի Հայաստանի առաջնության ժամանակ նոր ռեկորդ է սահմանվել

Երևանի «Գրանդ Սպորտ» մարզաառողջարարական համալիրում շարունակվում է լողի մեծահասակների Հայաստանի առաջնությունը: Այս մասին հայտնում է ՀԱՕկ պաշտոնական կայքը: Մրցումային երկրորդ օրը 100 մետր դելֆին լողաձևում Հայաստանի նոր ռեկորդ սահմանվեց: Ռեկորդակիր Գարիկ Բարսեղյանը տարածությունը լողաց 59.64 վայրկյանում: 1982 թվականից մինչ այս ռեկորդը պատկանում էր Կարեն Սիրեկանյանին (59.90 վայրկյան): Հայաստանի չեմպիոններ դարձան՝ Տաթևիկ Բաղդասարյանը, Վանիկ Բարսեղյանը (50 […]

Արոնյանը հաղթեց Կառլսենին

Լեւոն Արոնյանը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Նորվեգիայում անցկացվող շախմատի գերմրցաշարում: 8-րդ տուրում մեր գրոսմայստերը սպիտակներով հանդիպեց մրցաշարի ընդգծված առաջատար, աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ: Մեր հայրենակիցը  արդեն 31-րդ քայլին հաղթանակ է տարել: Այդպիսով՝ նա հավասարվեց Մագնուս Կառլսենին:  

Արոնյանը հաղթանակ տոնեց

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը առաջին հաղթանակն է տոնել նորվեգական Ստավանգեր քաղաքում ընթացող մրցաշարում: Այս մասին գրում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Արոնյանի մրցակիցը Պավել Էլջանովն էր: Հայ շախմատիստը խաղում էր սպիտակ խաղաքարերով և պարտիայի 45-րդ քայլին ստիպեց մրցակցին անձնատուր լինել: Այժմ Արոնյանը 4 միավորով 3-րդ տեղում է և առաջատար Մագնուս Կարլսենին զիջում է մեկ […]

Ռոնալդուն կրկին դիմել է բժիշկների օգնությանը

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն անհանգստացած է իր ազդրի մկանային խնդիրներրով: Ֆուտբոլիստը կրկին դիմել է բժիշկների օգնությանը: Մարզիկն ուզում է հնարավորինս շուտ կազդուրվել: Բժիշկները մարզիկին հետազոտել են «Ruber» կլինիկայում։ Հետազոտությունը ցույց է տվել՝ առկա է ազդրի մկանների պատռվածք:  Բժիշկները մարզիկին  խորհուրդ են տվել վնասված հյուսվածքները հնարավորինս սեղմ ժամկետներում վերականգնելու համար ցողունային բջիջներով բուժում անցնել։ Ռոնալդուն […]

Ռոնալդուն կարում է Զիդանի տաբատը /ֆոտո/

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ինչպես հայտնի է, ազդրի վնասվածքի պատճառով չմասնակցեց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ առաջին հանդիպմանը (0:0): «Էտիհադում» կայացած խաղը ֆուտբոլասերները, հավանաբար, չեն մոռանա․ այն ուշագրավ էր  Ռոնալդուի բացակայությամբ և մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի պատռված տաբատով։ Հանրահայտ ծաղրանկարիչ Օմար Մոմանին  անդրադարձել է այս թեմային և իր նոր աշխատանքում ներկայացրել է, թե […]

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողների անունները

Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում ավարտվեց ծանրամարտի Հայաստանի 2016 թվականի երիտասարդների առաջնությունը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը։ Մրցումային վերջին օրը Հայաստանի չեմպիոնի կոչման համար պայքարեցին ծանր քաշայինները: 94 կգ քաշային կարգում չեմպիոն դարձավ Սամվել Գասպարյանը (երկամարտ՝ 333 կգ): Երկրորդ և երրորդ տեղերում են Հարություն Ենգիբարյանը (երկամարտ՝ 320 կգ) և Արսեն Մարտիրոսյանը (երկամարտ՝ […]

ՉԼ կիսաեզրափակիչ․ Ռեալը կմրցի Մանչեսթեր Սիթիի հետ

Մադրիդի «Ռեալն» այսօր 27-րդ անգամ հանդես կգա ֆուտբոլի չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլում: Իսպանական գրանտը կհանդիպի «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Բուքմեյքեերները այս հակամարտությունում նախապատվությունը տալիս են իսպանական ակումբին: «Ռեալը» անգլիական թիմերի հետ անցկացրած վերջին 8 պաշտոնական խաղերում տարել է 6 հաղթանակ։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի