28 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ՍՊՈՐՏ

Հայաստանի մինչև 15 տարեկանների հավաքականը հաղթեց Բելառուսին

Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտվեց ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի երկրորդ տուրի հանդիպումը Հայաստանի և Բելառուսի մինչև 15 տարեկանների հավաքականների միջև:  Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Հայաստանի հավաքականը հաղթեց 3:1 հաշվով: Մեր թիմից գոլերի հեղինակներ դարձան Ժիրայր Շաղոյանը, Արսեն Գյուլամբարյանը և Գրենիկ Պետրոսյանը: Հիշեցնենք, որ առաջին տուրում մեր հավաքականը 11-մետրանոցներով հաղթել էր ՆՀՀ Մակեդոնիայի հավաքականին, իսկ […]

«Nike» ընկերությունը ներկայացրել է Քրիշտիանու Ռոնալդուի նոր խաղակոշիկները /վիդեո/

Աշխարհահռչակ «Nike» ընկերությունը ֆուտբոլասերների ուշադրությանն  է  ներկայացրել  Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի նոր խաղակոշիկները: Ֆուտբոլիստը  այդ կմասնակցի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ «Ատլետիկոյի» հետ խաղին, ինչպես նաև Եվրոպայի առաջնության հանդիպումներին: «Nike»-ի տարածած հաղորդագրությունում նշված է, որ «Mercurial Superfly V» խաղակոշիկի յուրաքանչյուր բաղադրիչ ընտրելիս մասնագետները հաշվի են առել յուրաքանչյուր մանրամասն։ https://www.youtube.com/watch?v=FxoNbut0vqQ&feature=youtu.be

Շախմատի Եվրոպայի առաջնությունում կայացան 5-րդ տուրի հանդիպումները

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացան 5-րդ տուրի հանդիպումները: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Հայաստանի ներկայացուցիչներից Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուել Պետրոսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Զավեն Անդրիասյանը ոչ-ոքի են խաղացել: Հաղթանակ են տոնել Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Գաբրիել Սարգսյանը և Արման Փաշիկյանը:  

Նախագահը ներկա է գտնվել Խուլերի շախմատի աշխարհի անհատական առաջնության /ֆոտո/

ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ներկա է գտնվել Խուլերի շախմատի աշխարհի անհատական առաջնության բացման արարողությանը: Մրցաշարը, որն անցկացվելու է մինչև մայիսի 26-ը, տեղի է ունենալու 7 ենթախմբերում` 24 երկրի շուրջ 120 շախմատիստի մասնակցությամբ: Առաջնության բացմանը ներկա են գտնվել նաև ՖԻԴԵ-ի Նախագահ Կիրսան Իլյումժինովը, Խուլերի շախմատի համաշխարհային […]

Շախմատի Եվրոպայի առաջնությունում կայացան 4-րդ տուրի պարտիաները

Կոսովոյի Գժակովո քաղաքում շարունակվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացան 4-րդ տուրի պարտիաները: Հայաստանի ներկայացուցիչների հիմնական մասը պարտիան ավարտեց ոչ-ոքի արդյունքով: Միավորը կիսեցին Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր-Սաhակյանը, Մանուել Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հովհաննես Գաբուզյանը: Արման Փաշիկյանը և Զավեն Անդրիասյանը պարտվեցին: Միակ հաղթանակը տոնեց Հրանտ Մելքումյանը: Առաջնությունը կեզրափակվի մայիսի 23-ին: Այն բաղկացած է 11 տուրից:  

Մխիթարյանը՝ Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստ

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գերմանական Deutsche Welle պարբերականի կայքում անցկացված հարցման արդյուքում  ճանաչվել է Գերմանիայի առաջնության 2015-16թթ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: Մեր հայրենակիցը հավաքել է ձայների 26 տոկոսը, «Բայերի» հարձակվող Խավիեր Էրնանդեսը՝ 21 տոկոսը, իսկ «Բավարիայի» ֆուտբոլիստներ Թոմաս Մյուլլերը և Ռոբերտ Լևանդովսկին՝ 17-ական տոկոս: Հիշեցնենք՝ Մխիթարյանը Բունդեսլիգայի այս մրցաշրջանում կատարել է 18 արդյունավետ փոխանցում և […]

Ադրբեջանցիները ներխուժել են ռինգ և փորձել հաշվեհարդար տեսնել մենամարտը հաղթող արցախցի մարզիկի հետ /վիդեո/

Ուկրաինայի Լվով քաղաքում մայիսի 12-15-ն ընթացող Եվրոպայի Քունկ ֆուի առաջնության ժամանակ աղմկահարույց միջադեպ է տեղի ունեցել: Նշված առաջնությանը մասնակցում են Հայաստանի և Ադրբեջանի Քունկ Ֆուի ֆեդերացիաների հավաքականները: Ermenihaber.am-ին հայտնել են, որ հայ մարզիկներից Աշոտ Հարությունյանը մենամարտել է ադրբեջանցի մարզիկի հետ ու պարտության մատնել նրան: Մեկ այլ մենամարտում ևս մրցակիցները եղել են հայ և ադրբեջանցի մարզիկները: […]

Հայ մարմնամարզիկները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը

Մարմնամարզության Հայաստանի հավաքականը՝ գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի ղեկավարությամբ նախապատրաստվում է Եվրոպայի առաջնությանը: Հայաստանը կներկայացնեն Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Արթուր Թովմասյանը, Վահագն Դավթյանը և Արմեն Պետրոսյանը: Երիտասարդական առաջնությունում կներկայանա միայն Արթուր Ավետիսյանը: Հավաքականը մրցատեղի կմեկնի մայիսի 21-ին: Եվրոպայի առաջնությունը կայանալու է մայիսի 25-29-ը Շվեյցարիայի Բեռն քաղաքում:  

Հայ շախմատիստները հաջող են մեկնարկել

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացան մեկնարկային տուրի պարտիաները: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Հայաստանը ներկայացնող 8 շախմատիստներից Մանուել Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Հովհաննես Գաբուզյանը առաջին տուրում հաղթել են մրցակիցներին: Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի է խաղացել: Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունն այս տարի անցկացվում […]

Տարոն Մարգարյանը` վաստակավորներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի վաստակավոր մարզիչ սպորտսմենների հետ, ովքեր այս տարի նշում են իրենց ծննդյան 70-ամյա հոբելյանը: Ողջունելով հյուրերին`քաղաքապետը նախ շնորհավորել է նրանց ծննդյան առթիվ ու մաղթել քաջառողջություն և բարեկեցություն: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Տարոն Մարգարյանը նաև շնորհակալություն է հայտնել վաստակաշատ մարզիչներին՝ հայրենական սպորտի զարգացման գործում ունեցած ներդրման ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի