14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լողի Հայաստանի առաջնության ժամանակ նոր ռեկորդ է սահմանվել

Երևանի «Գրանդ Սպորտ» մարզաառողջարարական համալիրում շարունակվում է լողի մեծահասակների Հայաստանի առաջնությունը: Այս մասին հայտնում է ՀԱՕկ պաշտոնական կայքը:

Մրցումային երկրորդ օրը 100 մետր դելֆին լողաձևում Հայաստանի նոր ռեկորդ սահմանվեց: Ռեկորդակիր Գարիկ Բարսեղյանը տարածությունը լողաց 59.64 վայրկյանում: 1982 թվականից մինչ այս ռեկորդը պատկանում էր Կարեն Սիրեկանյանին (59.90 վայրկյան):

Հայաստանի չեմպիոններ դարձան՝ Տաթևիկ Բաղդասարյանը, Վանիկ Բարսեղյանը (50 մետր բրաս), Անի Պողոսյանը, Վլադիմիր Մամիկոնյանը (200 մետր ազատ ոճ), Արթուր Անտոնյանը, Անի Պողոսյանը (50 մետր թիկնալող), Լևոն Խաչատրյանը, Ջուլիետա Գևորգյանը (200 մետր համալիր լող), Արթուր Բարսեղյանը, Ջուլիետա Գևորգյանը (100 մետր դելֆին):

Լողի Հայաստանի առաջնությունը մեկնարկել է ապրիլի 28-ին և կավարտվի ապրիլի 30-ին:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ