26 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ալեն Սիմոնյանը կարող է կրկին վիրահատվել

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, հնարավոր է, կրկին վիրահատվի։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը։ «Ազգային ժողովի նախագահը, հնարավոր է, կրկին վիրահատվի»,- նշեց Խաչատրյանը՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ ԱԺ նախագահի ինքնազգացողությունը նորմալ է։ Ազգային ժողովի նախագահը մարտի 20-ին մարզվելու ընթացքում ընկել էր և կոտրել ձեռքը, ապա վիրահատության ենթարկվել։ […]

Հավատք

Մխիթարեցե՛ք, մխիթարեցե՛ք Իմ ժողովրդին,- ասում է Աստված,- դուք՝ քահանաներդ, Երուսաղեմի սրտո՛վ խոսեցեք և մխիթարեցե՛ք նրան, որովհետև նա լի է տառապանքով։ Թող նրա մեղքերին թողություն լինի, քանզի իր մեղքերի համար նա Տիրոջ կողմից կրկնակի հատուցում ստացավ» (Ես. 40.1-2): Աստված Իր ժողովրդին հոգևորապես մխիթարելու և սփոփելու կոչումը հանձնում է Իր Եկեղեցու պաշտոնյաներին՝ քահանաներին, այսինքն՝ քահանայական նվիրապետության բոլոր […]

Իսկ ու՞ր էր իշխանությունն իր ուժային կառույցներով, հետախուզական համակարգերով, երբ Ադրբեջանն առաջ ընկնելով դիրքավորվում էր. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Սյունիքում ստեղծված իրավիճակի, մասնավորապես, Կոռնիձոր-Տեղ գյուղերի ուղղությամբ ադրբեջանական տեղակայումների վերաբերյալ վտանգավոր հայտարարություն է արել ԱԱԾ-ն: Նախ ԱԱԾ-ն արձանագրել է, որ Ադրբեջանը 5 կետերում եկել և դիրքավորվել է սահմանագծի հայկական հատվածում` 100-300 մետր խորքում: Երկրորդ, ԱԱԾ-ն նշում է, թե «որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է […]

Ովքեր են ՔՊ-ի սրտի դատավորները. «Ժողովուրդ»

ՀՀ Ազգային ժողովում ներկայացվել են նոր նախագծեր, եւ հաջորդ նստաշրջանին, հնարավոր է, քննարկվեն դրանք. այդ նստաշրջանում նաեւ ընտրություններ են սպասվում: Խորհրդարանում դատավորներ կընտրվեն։ Մասնավորապես, Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի դատավորների 3 թափուր տեղերի համար առաջադրել է 3-ական թեկնածու: Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի թափուր տեղի համար առաջադրվել են Արմեն Դանիելյանը, Ելիզավետա […]

Այս պահին արտահերթ ընտրությունների գնալը ինքնասպանության նման մի բան կարող է լինել․ «Իրավունք»

Քաղաքային ընտրությունները, ի հեճուկս Տիգրան Ավինյանի գործադրած ջանքերի, այլեւս որոշված է՝ լինելու է սեպտեմբերին: Նման որոշում է կայացրել անձամբ Փաշինյանը: Նա թիմակիցներին հավաքել եւ ասել է, որ նրանց, այսպես ասած, վարկանիշը քաղաքում երեսուն տոկոսի չի հասնում, ըստ այդմ, այս պահին արտահերթ ընտրությունների գնալը ինքնասպանության նման մի բան կարող է լինել: Նույն հավաքի ժամանակ, տեղի աղբյուրների […]

Լավրովն ապրիլի 6-7-ը կայցելի Թուրքիա եւ կքննարկի Լեռնային Ղարաբաղի հարցը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը թուրք գործընկեր Մեւլութ Չավուշօղլուի հրավերով ապրիլի 6-7-ը կայցելի Թուրքիա։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Նրա խոսքով՝ շփումների ընթացքում նախատեսվում է խնդիրների լայն շրջանակ քննարկել, առաջին հերթին երկկողմ համագործակցության հեռանկարները, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում, այդ թվում առեւտուրը, էներգետիկան, տուրիզմը․ […]

Ադրբեջանցիները Տեղի ավագանու անդամի արտի մեջ են պոստը դրել․ Mediahub.am

MediaHub-ը գրում է․ Ադրբեջանցիներն այսօր հերթական անգամ խախտելով նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածոթյունները՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղի վարչական տարածքում առաջ են եկել ու հենակետ դրել։ Փաստացի Լիսագոր, Եղծահող, Մեծ Շեն, Հին Շեն համայնքները մայրաքաղաք Ստեփանակերտից կտրելուց հետո ադրբեջանցիները հերթական անգամ ներխուժեցին ՀՀ ինքնիշխան տարածք։ Տեղ համայնքի ավագանու ընդդիմադիր անդամ Մասիս Զեյնալյանը MediaHub-ի հետ […]

Այս անգամ ևս հաջողվել է միայն քանդել կամուրջը․ Վահան Հովհաննիսյան

Վահան Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Սա Երևանն է, ,,Վստրեչի,, կամուրջը, քաղաքի ամենաինտենսիվ երթևեկության հանգույցներից մեկը, ժամը 15:30: Իշխանությունները նախապես տեղեկացրել էին կամրջի ամրանների վերանորոգման աշխատանքների մասին, սական աշխատանքներ, որպես այդպիսին չեն իրականացվում: Ինչպես յուրաքանչյուր այլ դեպքում, այս անգամ ևս հաջողվել է միայն քանդել կամուրջը: Լավագույն դեպքում երեք անձ է աշխատում կամրջի վրա, իսկ […]

Ադրբեջանը կրակել է դաշտավայրում աշխատող Բերդաշենի բնակչի ուղղությամբ

Մարտի 30-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ այսօր՝ ժամը 10:35-ի սահմաններում, Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի 29-ամյա բնակիչ Հայկ Զարգարյանը գյուղի վարչական տարածքում իր կողմից շահագործվող «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ է իրականացրել, երբ ադրբեջանական բանակի ծառայողները հարակից մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակ են բացել տրակտորի ուղղությամբ։ Գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են։ […]

Հայաստանն ամրապնդում է իր կապերը Հունաստանի հետ՝ ստորագրելով ռազմական համագործակցության նոր ծրագիր

Հայաստանն ամրապնդում է իր կապերը Հունաստանի հետ՝ ստորագրելով ռազմական համագործակցության նոր ծրագիր։ Հունաստանի զինված ուժերի դաշնակից և բարեկամ երկրների հետ միջազգային համագործակցության շրջանակներում և Ազգային պաշտպանության գլխավոր շտաբի ծրագրերի պլանավորման համաձայն՝ ՀՀ ՊՆ Պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի և Հունաստանի Ազգային պաշտպանության գլխավոր շտաբի Միջազգային կապերի բաժնի տնօրեն Վասիլիոս Ցամիի կողմից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված