Շատ ուրախ եմ ու հպարտ, որ Թուրքիայից ոսկե մեդալով եմ վերադառնում. Արթուր Դավթյան
Հայաստանի մարմնամարզության հավաքականը վերադարձել է Թուրքիայից, որտեղ մասնակցում էր Եվրոպայի առաջնությանը: Սպորտային մարմնամարզության աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը, որի պատվին Թուրքիայում հնչեց Հայաստանի հիմնը, ուրախ է ու հպարտ, որ Թուրքիայից ոսկե մեդալով են վերադառնում: «Շատ ուրախ եմ ու հպարտ, որ Թուրքիայից ոսկե մեդալով եմ վերադառնում: Մեզ շատ լավ ընդունել են, ոչ մի խնդիր […]





































