Փաշինյանն ԱԺ-ում խոստովանեց, որ մոտեցրել է 2020-ի պատերազմը․ Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունների կապակցությամբ գրել է․ «Փաշինյանի այսօրվա փնթի ճամարտակություններից առանձնացնեմ նաեւ հետեւյալ փաստը. Նիկոլը ԱԺ-ում խոստովանեց, որ մոտեցրել է 2020-ի պատերազմը։ 1. Հայտարարելով, որ 2018-ից մինչեւ պատերազմ «չի բանակցել»։ 2. Չհերքելով Սերժ Սարգսյանի հրապարակված ձայնագրությամբ բանակցությունների ընթացքում իրեն գժի տեղ դնելու իրողությունը»:





































