22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Այսինքն, ըստ Նիկոլի, մենք 2016-ի ապրիլին պետք է պարտվեի՞նք, որ 44-օրյան չլիներ․ Արմեն Աշոտյանն արձագանքել է Փաշինյանի հայտարարություններին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերով արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից շրջանառության մեջ դրված որոշ թեզերի, մասնավորապես, որ ժողովրդավարությամբ հնարավոր է լուծել անվտանգային հարցերը։

«Նրա քաղաքական մարկետոլոգները երկու «պոնտ» են մտածել՝ անունը դնենք ժողովրդավարություն՝ բանակը քանդենք, դիվանագիտությունը քանդենք, հասարակությունը պառակտենք, ժողովրդավարության անվան տակ հանձնենք Արցախը: Պատերազմից հետո էլ երկրորդ բրենդն է ի հայտ եկել՝ խաղաղություն։ Խաղաղության բրենդի տակ հիմա հանձնում է Հայաստանը: Այս երկու կեղծ բրենդների տակ՝ ժողովրդավարություն և խաղաղություն, նա ծախում է 42 հազար քառակուսի կիլոմետրը, իմ և ձեր երեխաների ապագան, իմ և ձեր նախնիների արյունն ու պատիվը»,- ասել է Արմեն Աշոտյանը։

Ինչ վերաբերում է Փաշինյանի այն արտահայտությանը, թե «2020-ի 44-օրյա պատերազմը 2016-ի ապրիլյան քառօրյայի շարունակությունն էր», ապա այս ձևակերպումն, ըստ Արմեն Աշոտյանի, Փաշինյանի կողմից սեփական մեղքերը թաքցնելու փորձ էր ընդամենը։

«Նիկոլը դա ասել է այն իմաստով, որ 44-օրյայի մեջ ինքը բացարձակ մեղք չունի, այսինքն, ըստ թրքաբարո Նիկոլի, մենք 2016 թվականի ապրիլին պետք է պարտվեինք, որ 44-օրյան չլիներ: Սերժ Սարգսյանն է «մեղավոր», հայկական բանակն է «մեղավոր», որ 44-օրյան եղավ, որովհետև 2016 թվականին, երբ Նիկոլը դեռ իշխանության չէր, եթե այդ ժամանակ պարտվեինք, 44-օրյան չէր լինի: Թե չէ՝ 2016 թվականին դիմադրեցինք, մեր տղերքը հերոսաբար կռվեցին, փառք նահատակներին, դիվանագիտության մեջ ամրացրեցինք մեր բանակի սխրանքները, և ստացվեց, որ Սերժ Սարգսյանը «մեղավոր է» 44-օրյայի մեջ, որովհետև ապրիլյանը չի պարտվել: Սա է իր ամբողջ հիվանդագին տրամաբանությունը: Այսինքն՝ Նիկոլը նորից խոստովանում է, որ մենք ապրիլյանը չենք պարտվել, որովհետև եթե ապրիլյանը պարտվեինք, Ադրբեջանը Արցախի մասով բոլոր հարցերը լուծած կլիներ, 44-օրյան չէր լինի: Սա է Նիկոլի ամբողջ սրիկայությունը»,- շեշտել է Արմեն Աշոտյանը։

Նա այս նույն թեմայի շրջանակում առանձին անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե «2018 թվականի ապրիլին Սերժ Սարգսյանը, որպես վարչապետի թեկնածու, պատերազմի անոնսն արել էր»։ Արմեն Աշոտյանն այս համատեքստում ընդգծել է՝ Սերժ Սարգսյանն ԱԺ ամբիոնից զգուշացնում էր՝ բանակցությունների ժամանակ Ադրբեջանը դեստրուկտիվ է։

«ԱԺ-ում Սերժ Սարգսյանի ելույթի ժամանակ Երևանում արդեն ցույցեր էին, իշխանազավթումը սկսվել էր: Նիկոլ, ըստ քեզ՝ Սերժ Սարգսյանն ամբիոնից ասել է՝ պատերազմ է գալիս, բանակցությունները փակուղու մեջ են, դու էլ դա լսել ես, բա ինչո՞ւ ես շարունակել իշխանազավթումը: Իսկ կարո՞ղ է Սերժ Սարգսյանն այդ ամբիոնից քեզ զգուշացնում էր, որ՝ ա՛յ ոչնչություն, այսպիսի խնդիրներ ունենք, ո՞ւր ես գալիս, քեզ նման ոչնչությունը ո՞նց կարող է գալ իշխանության։ Դու այդքանը լսել ես, չէ՞, ու շարունակել քո իշխանազավթման աշխատանքներդ: Ոչ ոք ոչ մի բան քո գրպանը չի գցել, դու ես ներմուծվել դրսից Հայաստանի քաղաքական իրականության մեջ և «ճխտվել» իշխանության գլուխ»,- ասել է Արմեն Աշոտյանը՝ հավելելով՝ եթե անգամ Փաշինյանի նշած տարբերակը «ճիշտ է», ապա ինչո՞ւ համառորեն նա եկավ իշխանության այն դեպքում, երբ խորհրդարանի ամբիոնից զգուշացվում էր, որ ունենք նման իրավիճակ։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ