Հանձնարարվել է չխոչնդոտել փաստաբանների գործունեությանը

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը օրեր առաջ՝ դեկտեմբերի 8-ին, դիմել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին հայտնելով, որ Երևան քաղաքի որոշ վարչական շրջանների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովներ խոչընդոտում են փաստաբանների կողմից իրենց մասնագիտական գործունեության իրականացմանը՝ չթողնելով վերջիններիս՝ որպես իրենց վստահորդների ներկայացուցիչներ, մասնակցելու հանձնաժողովների նիստերին: Այս մասին հայտնում է փաստաբանների պալատի լրատվական ծառայությունը: Այսօր՝ դեկտեմբերի 17-ին […]