Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Հունաստանի արտաքին գործերի նախարարին
Մարտի 15-ին ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Աթենքում գտնվող արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոցիասին: Հայաստանի և Հունաստանի արտգործնախարարները կարևորեցին երկու բարեկամ ժողովուրդների և պետությունների միջև բարձր մակարդակով քաղաքական երկխոսությունը, բարձրաստիճան փոխայցելությունները։ Զրուցակիցները քննարկեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության, երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև համագործակցության սերտացման, միջգերատեսչական խորհրդատվությունների ակտիվացման հարցեր։ Նախարարներ […]





































