Մհեր Սեդրակյանը կամ Առաքել Մովսիսյանը կդասավանդե՞ն ՀՀԿ քաղաքական դպրոցում/վիդեո/
«ՀՀԿ-ի Քաղաքական դպրոցը զարկ է տալու քաղաքական, քաղաքագիտական մտքի զարգացամանը ՀՀԿ-ի շրջանակում, դպրոցում կարող են ուսանել նաեւ անկուսակցական քաղաքացիները, իսկ կրթությունը լինելու է անվճար, քանի որ դպրոցի ֆինանսավորումն իր վրա է վերցնում ՀՀԿ-ն»,- այսօր՝ մարտի 30-ին ՀՀԿ գրասենյակում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանը:
Աշոտյանը տեղեկացրեց, որ արդեն մայիսին դպրոցը կգործի:
«Մենք աշխատելու ենք միջազգային կառույցների հետ եւ ունենք համագործակցության 3 ուղղություն»,- ասաց Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ ՀՀԿ-ի դպրոցը համագործակցելու է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի, «Ավստրիական ժողովրդական» կուսակցության եւ «Միասնական Ռուսատան»-ի քաղաքական դպրոցների հետ:
«Քաղաքական դպրոցում դասավանդելու են ինչպես մեր կուսակցության համապատասխան թեմաներին եւ ոլորտներին տիրապետող անդամները, այնպես էլ ակադեմիական շրջանակներից հրավիրված դասախոսներ, որոնք քաղաքական պատկանելիությունը երկրորդական է այս պահի դրությամբ, որովհետեւ մեզ համար կարեւոր է, որ մեր դպրոցում դասավանդեն այս կամ այն թեմային տիրապետող Հայաստանի լավագույն մասնագետները: Մենք չենք բացառում, որ նաեւ, եթե ունենանք արտասահմանյան պատվիրակություններ, ապա իրենց կխնդրենք պարբերաբար դասախոսություններով հանդես գալ այդ դպրոցում»,- նշեց Աշոտյանը:
Լրագրողի դիտարկմանը, թե ՀՀԿ գործիչներից Առաքել Մովսիսյանը կամ Մհեր Սեդրակյանը դասավանելո՞ւ են այդ դպրոցում Աշոտյանը բազմանշանակ ժպտաց:
Մանրամասները՝ տեսանյութում: