Առգրավված ձուկը հանձնվել է մանկատներին
Երևանի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների արդյունքում առգրավվել է 30.0կգ /70 հատ/ <<սիգ>> տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է <<Զատիկ>> երեխաների աջակցության կենտրոն և << Երևանի թիվ 1 տուն ինտերնատ>> ՊՈԱԿ:
Լոռու տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների արդյունքում առգրավվել է 20.0կգ /46 հատ/ <<սիգ>> տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Վանաձորի մանկատուն:
Շիրակի տարածքային բաժնի շրջայցերի ընթացքում հատնաբերած ապօրինի ձկնորսության համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 70.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 28.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Առգրավված 23 հատ <<կարաս>> տեսակի ձուկը հանձնվել է <<Գյումրու <<Երեխաների տուն>> ՊՈԱԿ: Առգրավվել է նաև 1 ձկնորսական ցանց:
Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից հայտնաբերած ձկան ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50,0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 2.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Արարատի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ձկան ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150,0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 3.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: