04 Հուլիսի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անցել է 12 ժամ, իրավապահները որևէ վարկած առաջ չեն քաշել. ԱԺ նիստի մեկնարկը թեժ էր

«Անցել է 12 ժամ, մինչև այժմ իրավապահները պաշտոնական որևէ վարկած առաջ չեն քաշել: Մարդիկ սոցցանցերի գրառումներից են տեղեկություն ստանում, հետո նոր պաշտոնական լրատվությունն է ի հայտ գալիս»,- անդրադառնալով Հալաբյան փողոցում երկուշաբթի երեկոյան տեղի ունեցած ավտոբուսի պայթյունի դեպքին` Աժ նիստի մեկնարկին  հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: ԱԺ փոխնախագահ Շարմազանովն արձագանքեց` գիշերվա ընթացքում ուժային կառույցների ղեկավարները եղել են դեպքի […]

Ուղեւորի ձեռքին ռումբ է եղել․ միջազգային զլմ-ները` Երեւանում ավտոբուսի պայթյունից /վիդեո/

Նախօրեին ուշ երեկոյան Երեւանում՝ Հալաբյան փողոցում պայթել է 63 համարի ուղեւորատար ավտոբուսը, ինչի հետեւանքով զոհեր եւ վիրավորներ կան։ Պայթյունն ակտիվորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցների կողմից։ Միջադեպից հետո շատ արագ ռուսական բոլոր առաջատար կայքերն անդրադարձան պայթյունին, ավելի ուշ սկսեցին տեղեկություններ հրապարակել, որ տեղի ունեցածը,  ամենայն հավանականությամբ, ահաբեկչություն է։ Մասնավորապես, ռուսական vesti.ru-ն տեղեկություն էր հրապարակել, որ ուղեւորներից մեկը […]

ԱԺ նիստին /Ուղիղ միացում/

ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը լիագումար նիստը սկսելուց առաջ ցավակցեց երեկ Երևանում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետևանքով մահացած մեր հայրենակիցներին և Լեռնային Ղարաբաղում հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված մեր երկու զինվորների ծնողներին ու հարազատներին: Էդուարդ Շարմազանովը պատգամավորներին հայտնեց նաև, որ մշտական կապի մեջ է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ և բոլորս կարող ենք հանգիստ լինել, քանի […]

Կարապետյանների ընտանիքը հայտարարում է

Կարապետյանների ընտանիքը կաջակցի ոչ միայն բոլոր զոհվածների, այլև Լոռու կամավորականների ընտանիքներին Ինչպես արդեն տեղեկացվել է, Կարապետյանների ընտանիքի կողմից 2000-ական դոլար է հատկացվելու 2016թ. ապրիլի սկզբին Արցախի սահմանների պաշտպանության համար զոհված բոլոր զինծառայողների, ինչպես նաև ոչ մարտական զոհերի և զոհված քաղաքացիական անձանց բոլոր 97 ընտանիքներին: Հաշվի առնելով ժամկետների ճշտման հետ կապված բազմաթիվ զանգերն ու անհատական նամակները՝ տեղեկացնում ենք, որ արդեն […]

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով

Իջեւանի զորամասերից մեկում ապրիլի 25-ին, ժամը 20:15-ին, հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող Հովհաննես Պետրոսյանի դին: Այսօր այս մաիսն հաղորդագրություն է տարածել  ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը: Ըստ հաղորդագրությանդեպքը տեղի է ունեցել զորամասի կրակային դիրքում, շարքային Հովհաննես Պետրոսյանին հայտնաբերել են գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով՝ իրեն ամրակցված «ԳԱԶ 66» մակնիշի զինհամարանիշի կունգի թափքում: Դեպքի հանգամանքները […]

ՀԷՑ-ից զգուշացնում են

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հրապարակած հաղորդագրության համաձայն` կհոսանքազրկվեն. Երևան քաղաքի` 10:30-15:00 Արգիշտի փ. 11/3, 11/4 շենքերը և հարակից հանրային բաժանորդները, 10:00-17:00 Սեբաստիա 18, 18Ա, 20, 23, 25, 27 շենքերը, Տիչինայի փ. 34 շենքը, Նորագավիթ 3, 4, 5, 6, 12 փողոցները, Էջմիածնի հին խճուղու 40-107 սեփական տները, Թաիրով փ. 1-20 եւ Նորագյուղ 148-396 սեփական տները և […]

Քննչական կոմիտեն տեղեկացնում է

Վերջին տվյալներով` Հալաբյան փողոցում թիվ 63 երթուղուն պատկանող «Bogdan» մակնիշի 4829Տ պ/հ ավտոբուսում պայթյունի պահին գտնվել է 10 մարդ` վարորդը եւ 9 ուղեւոր, որոնցից 2-ը տեղում մահացել են, իսկ 7 -ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն: Վիրավորներից մեկը` 1994 թ. ծնված Արթուր Մարգարյանը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին Henaran.am-ին […]

Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտը դատապարտել է ադրբեջանական դաժանությունները

  Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտն (EOI) իր պաշտոնական կայքում հրապարակել է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի միջանկյալ զեկույցը (http://bit.ly/1VPs5cs)՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության և պաշտպանության բանակի զինվորների նկատմամբ 2016 թվականի ապրիլի 2-5 ընկած ժամանակահատվածում կատարված դաժանությունների մասին: EOI-ն նաև պաշտոնական հայտարարությամբ քննադատել է ադրբեջանական կողմից հայկական քաղաքացիական բնակավայրերի և խաղաղ բնակիչների նկատմամբ ցուցաբերած […]

Ժասմինը որդի է ունեցել

Ռուսական շոու-բիզնեսի աստղերից երգչուհի Ժասմինը երեկ երրորդ անգամ մայրիկ է դարձել։ Երգչուհին մոսկովյան հիվանդանոցներից մեկում որդի է ունեցել՝ 3,350 կգ քաշով եւ 54 սմ հասակով։ Երեխային անվանել են Միրոն՝ Ժասմինի պապիկի պատվին։ Թե փոքրիկը, թե մայրիկը իրենց լավ են զգում։ Այդ մասին երգչուհին Ինստագրամի իր էջում տեղեկացրել է երկրպագուներին։  

Մտածեցի մոստը թուրքերը պայթացրել են. ականատեսը սարսափած է /վիդեո/

«Ես թուրքերի վրա կասկածեցի, մտածեցի մոստը տրաքացրել են: Պատուհանից նայեցի ու տեսա, որ ահավոր իրավիճակ է: Մարդիկ գոռում էին ու ասեղ գցելո տեղ չկար: Սարսափելի էր»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հալաբյան 11 շենքի բնակչուհի 94 ամյա Վիկտորիա Հակոբյանը: Տարեց կնոջ խոսքով՝երկու պատերազմ է տեսել, բայց նման սարսափ առաջին անգամ է ապրում: «Երեխեք կային գոռում էին»,-արտասվեց Վիկտորիա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի