07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Հայկական դիվանագիտական միտքը հրահանգավորվում է Մոսկվայի կողմից. Անուշ Սեդրակյան

«Ապրիլյան պատերազմն ակնհայտ դարձրեց, որ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցը չէ»,-այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց  «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:
«Մենք այս հարցում պետք է խտրական և խիստ վերաբերմունք ցուցաբերենք, մինչդեռ հայկական դիվանագիտական միտքը հրահանգավորվում է Մոսկվայի կողմից: Մեր դիվանագիտությունը պետք է ամեն ինչ անի, որ Արցախը դառնա բանակցային կողմ: Այնուհետ, պետք է վերադառնալ 1994 թվականի ֆիքսված վիճակին՝ հողային և զինադադարի առումներով»,- ընդգծել է Անուշ Սեդրակյանը:

Սեդրակյանի խոսքով՝ վերջին օրերն ապացուցեցին, որ Արցախը նստած է յուրաքանչյուր հայի գենի և արյան մեջ:

«Այն  իրական համախմբման ամենակարևոր օբյեկտն է ու երբ կոռուպցիոն ռիսկերը սկսեցին չափվել զինվորի կյանքով, մենք բոլորս գիտակցեցինք հարցի սրությունը»,-եզրափակեց քաղաքական գործիչը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ