26 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հաստատվեց Դիլիջանի հարկային արտոնությունների կիրառության կարգը

ՀՀ կառավարությունը հաստատեց «Տավուշի մարզի Դիլիջան համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին» ՀՀ օրենքով սահմանված հարկային արտոնությունների կիրառության կարգը: Նախագիծը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը՝ հայտարարելով, որ նախագծի նպատակն է Դիլիջանի և հարակից տարածքների զարգացման ու ներդրումների խրախուսման և արտոնությունների կիրառության կարգի համար հիմք ընդունվող` գործարքների կատարումը հիմնավորող փաստաթղթերի սահմանումը: «Տավուշի […]

Էդուարդ Շարմազանովը հեռախոսազրույց է ունեցել Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմահնի հետ

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 2-ին հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմահնի հետ: ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել Բունդեսթագի կողմից րոպեներ առաջ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի նախագծի ընդունումը: Էդուարդ Շարմազանովը համոզմունք է հայտնել, որ Գերմանիայի խորհրդարանի կողմից ընդունված բանաձեւը նոր ուղի կբացի ցեղասպանությունների միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացում: «Համոզված […]

Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը

Գերմանիայի Բունդեսթագը քիչ առաջ ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման «1915 թ. հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» անվանումով բանաձևը։  Բանաձևն ընդունվեց ձայների ճնշող մեծամասնությամբ՝ մեկ դեմ, մեկ ձեռնպահ ձայներով: Ելույթ ունեցողները նշել են անցյալի հետ առերեսման անհրաժեշտությունը, ինչպես նաևՀայաստանի և Թուրքիայի հաշտեցման գործընթացին նպաստելու մղումները:  

Պաշտոնական Երեւանը խոսեց 800 հա հողերի շուրջ

«Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքները վաղ թե ուշ պետք է վերադարձվեն»,-այսօր կառավարության  նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց  ԱԳ  փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում սահմանամերձ 800 հա տարածքի կորուստին` Քոչարյանն ասաց . «Եկեք արձանագրենք, որ Ադրբեջանը օկուպացրել է Մարտունու ու Մարտակերտի շրջաները, որոնք ընդ որում, չափերով շատ ավելի մեծ են: Եվ վաղ թե ուշ այդ տարածքները կվերադարձվեն Լեռնային Ղարաբաղին»:

Չապաշխարած ծնողներին եւ բժիշկներին դժոխքն է սպասում

Երբ խոսում են երեխաների պաշտպանության մասին ի նկատի ունեն պաշտպանություն շահագործումից: Բայց երեխաների ամենաառաջին պաշտպանությունը սկսվում է ծնողի հղիացման պահից: Ծնողնե՛ր, պաշտպանեք ձեր երեխաներին աբորտից: Այսօր աշխարհում տարեկան 40ից 50 միլիոն երեխա է սպանվում աբորտից, ծնողի համաձայնությամբ: Ես չգիտեմ Երեխաների Պաշտպանության օրն այս ցեղասպանության մասին ինչու չի խոսվում, բայց գիտեմ որ չապաշխարած ծնողներին ու բժիշկներին […]

Ժամանակն է, որ կարգավորվի առցանց լրատվամիջոցների դաշտը․ հայտարարություն

Մեր երկրում ստեղծված բարդ իրավիճակի պայմաններում խոսքի ազատությունն ու մամուլի անկախությունը դառնում են ոչ միայն ժողովրդավարության կարեւոր ատրիբուտներից մեկը, այլեւ հզոր զենք հասարակության ձեռքին։ Մենք՝ թերթերի ու կայքերի ներքոստորագրյալ խմբագիրներս, գիտակցում ենք գրավոր խոսքի ուժն ու դրա հետ կապված պատասխանատվության անհրաժեշտությունը, որն արտաքին քաղաքական մարտահրավերների, պատերազմական իրավիճակի պարագայում առանձնահատուկ կարեւորություն է ստանում, ուստի անհրաժեշտ ենք […]

Ընտրական օրենսգիրքն ուժի մեջ մտավ

Հունիսի 1-ից օրինական ուժի մեջ մտավ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2016 թվականի մայիսի 25-ին ընդունված ընտրական օրենսգիրքը։ Նոր օրենսգրքի անցումային կարևոր դրույթները ներկայացրել է Իրավաբան. net-ը: 1. Սույն օրենսգիրքն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունիսի 1-ից: 2. Սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած է ճանաչվում 2011 թվականի մայիսի 26-ին ընդունված Հայաստանի Հանրապետության ընտրական […]

«Որոշումները շարունակում են մնալ թղթի վրայի որոշումներ» /վիդեո/

Ըստ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանի՝ Վիեննայում կայացած Սարգսյան-Ալիեւ հանդիպումից հետո թվում էր, թե որոշակիություն կմտնի այս գործընթացում, սակայն չմտավ: Ադրբեջանը հերթական անգամ փորձում է խեղաթյուրել բանակցությունների բովանդակությունը: «Նրանք կրկին հրաժարվեցին հետաքննության և մոնիթորինգի մեխանիզմներից, հրաժարվեցին Կասպերչիկի լիազորություններն ընդլայնելուց: Կրկին փորձում են ամեն բան իրենց ցանկալի տարբերակով մեկնաբանել»: Այս պայմաններում ԼՂՀ […]

Սարսափելի իրավիճակ Գերմանիայում․ կան զոհեր /ֆոտո, վիդեո/

Գերմանիայում՝ Բավարիայի շրջանում, սարսափելի ջրհեղեղների արդյունքում առնվազն 3 հոգի է մահացել։ Ջրհեղեղներն այնքան ուժեղ են, որ մարդիկ չեն կարողանում տնից դուրս գալ, փողոցները գետերի են վերածվել։ Այս պահի դրությամբ՝ այլ զոհերի, վիրավորների կամ անհետ կորածների մասին չի հաղորդվում։ Հեղեղների արդյունքում ավելի քան 9 հազար ընտանիք մնացել է առանց էլեկտրաէներգիայի։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի