15 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

‹‹Ավելի լավ, որ ՀՀԿ-ական չէ››

‹‹Արմատական փոփոխությունների  հասնելու համար մեծ ջանքներ են անհրաժեշտ: Մեկ մարդը կամ նույնիսկ Կառավարությունը դրան միայնակ հասնել չի կարող: Կարեն Կարապետյանին երևի շատ են անձնավորում››, – այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը: Բանախոսը շեշտեց՝ այնտեղ, որտեղ  Կ.Կարապետյանն աշխատել է, դրական տպավորություն է թողել իր գործընկերների վրա: ‹‹Այնտեղ, որտեղ նա աշխատել է, դրական էմոցիաներ է […]

Ճոյտի հարևաններն էլ են ընտրել Կարեն Գրիգորյանին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն Էջմիածին քաղաքի 19/01 տեղամասում Կարեն Գրիգորյանը ստացել է 469 ձայն, իսկ Արթուր Թումանյանը 117 ձայն: Անդրադառնալով այս թվերին պետք է նկատենք, որ այս տեղամասում է քվեարկում ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ): Հակոբյանի բոլոր հարևանները քվեարկում են այս տեղամասում, սակայն նրա սատարած թեկնածուն՝ Արթուր Թումանյանը (Սմերտ) ձայների ճնշող մեծամասնությամբ […]

Կիեւյան կամրջից երիտասարդ է նետվել

Երեւանի Կիեւյան կամրջից այսօր՝ սեպտեմբերի 19-ին, երիտասարդ տղա է նետվել: Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը: Ահազանգը ստացվել է այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ժամը 08:20-ի սահմանում: Ինքնասպանություն գործած քաղաքացու ինքնությունը դեռ պարզ չէ: Կատարվում է քննություն:

Մայր աթոռը հրավիրում է աղոթքի

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ սեպտեմբերի 20-ին հայաստանյան թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում Երեկոյան ժամերգությունից հետո կկատարվի Հանրապետական մաղթանք ՀՀ անկախության 25-ամյակի առիթով: Երևանում Գոհաբանական մաղթանքի արարողությունը կկատարվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում նույն օրը` ժամը 18:00-ին` հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մասնակցությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի: Մայր Աթոռ […]

«Նման լուրեր չեն հասել»

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի եղբայրը`ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հովսեփյանը տեղեկություններ չունի այն մասին, որ առաջիկայում իր եղբայրը պաշտոնակ է արվելու: «Իմ ականջին նման լուրեր չեն հասել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը: Նա այլ հարցերի չցանկացավ պատասխանել եղբոր աշխատանքի վերաբերյալ, միայն նշեց, որ դրական է գնահատում Քննչական կոմիտեի և ստեղծումը, և ընթացիկ աշխատանքները: Հիշեցնենք, որ մամուլն արդեն […]

Ռուսաստանում կայացել են Պետդումայի ընտրությունները /վիդեո/

Ռուսաստանի Դաշնությունում նախօրեին տեղի են ունեցել Պետդումայի ընտրությունները։ Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները, համաձայն որոնց՝ 4 կուսակցություն անցել են Պետդումա։ Այդ կուսակցություններն են՝ «Եդինայա Ռոսիա»՝ 54,2 տոկոս ձայներով, ՌԼԴԿ-ն՝ 13,51 տոկոս,  ՌԴԿԿ-ն՝ 13,29 տոկոս եւ «Արդար Ռուսաստան»-ը՝ 6,19 տոկոս։ Մանրամասները՝ տեսանյութում

Ինչ են կանխատեսում օդերեւութաբանները

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-23-ը՝ երեկոյան ժամերին, առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը: Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: Երևանում սեպտեմբերի 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 22-23-ին՝ երեկոյան ժամերին, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:

Վտանգավոր է. ներդրումները պակասում ու պակասում են

«Ակնհայտ է, որ Հայաստանում օրեցօր շեշտակիորեն պակասում են ներդրումները, և դրա բնական պատճառները բոլորիս հայտնի են` Հայաստանի տնտեսական կլիման` բառիս բուն իմաստով: Ես բազմիցս եմ նշել, որ Հայաստանի անդամակցությունն Եվրասիական տնտեսական միությանը չի նպաստելու Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումներին»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն` անդրադառնալով Հայաստանում ներդրումների նվազմանը: Ըստ […]

Հարկավոր է վարչապետի առաջ հարցեր բարձրացնել. Հրանուշ Խառատյան /վիդեո/

‹‹Գուցե պարոն Կարապետյանը ապագայում ցույց տա, որ համակարգային ու համալիր փոփոխությունների  իսկապես պատրաստ է:  Բայց դեռ չենք կարող հստակ գնահատականներ տալ: Կարծում եմ՝ առաջիկա մեկ ամսում  հարկավոր է վարչապետի առաջ  հարցեր բարձրացնել ու տեսնել, թե ինչ քայլերի կդիմի,  իսկապես մտադի՞ր է երկրի խնդիրների հետ կապված լուծումներ առաջադրել›› – լրագրողների հետ զրույցում ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Բանախոսը […]

«Թույների Մհերի» որդին դարձավ քաղաքապետ

Գործարար Մհեր Համբարձումյանի՝ «Թույների Մհերի» որդին ընտրվեց Մասիսի քաղաքապետ: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների՝ ՀՀԿ-ական Դավիթ Համբարձումյանը հավաքել է 7 հազար 5 հարյուր 20 ձայն: Այստեղ ընտրողների ընդհանուր թիվն անցնում է 16 հազարը, սակայն նրանց միայն կեսն է ընտրություններին մասնակցել: Նշենք, որ Մասիսում միակ թեկնածուն հենց «Թույների Մհերի» որդին էր:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի