«Պրոբլեմը լուծելու ենք». վարչապետը`նախագահի` «գլխից բռնելու» հանձնարարականից (վիդեո)
«Ես չեմ հետազոտել դա, չեմ կարծում, որ հաջողություն չկա»,-ասաց նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն` ի պատասխան Henaran.am_ի հարցին, թե ինչպես է հաջողության հասնելու Կոռուպցիայի դեմ հանձնաժողովը, որ ստեղծվեց նախկին վարչապետի առաջարկով, սակայն հաջողություն դեռևս չարձանագրվեց: Նա նշեց, որ կոռուպցիայի դեմ ոչ միայն հակակոռուպցիոն խորհրդով է պայքարելու, այլև ուրիշ միջոցներ է ծավալելու :
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես ժամանակին Նախագահ Սերժ Սարգսյանն էր ասում՝ «գլխից է բռնելու»: Վարչապետը խնդրեց բացատրել, թե ինչ նկատի ունեն գլխից բռնել ասելով: Դիտարկմանը, թե այսինքն՝ կոռուպցիոներներին վերևից է բռնելու, թե ներքին օղակներում, պատասխանեց. «Պրոբլեմը լուծելու ենք»:
Հարցին, թե մարզային իշխանություների դեմ ինչպես է պայքարելու, նա ասաց` կտեսնեք:
Այլ մանրամասները` տեսանյութում: