Հայ ֆուտբոլիստը հանդես կգա գերմանական ակումբում
18-ամյա պաշտպան Ռուբեն Փիլումյանը տեղափոխվել է գերմանական «Բեռլիներ Դինամո»: Այս մասին հայտնում է «Transfermarkt»-ը: Հայ ֆուտբոլիստը հանդես է գալու ակումբի մինչև 19 տարեկանների և 2-րդ թիմերում: Փիլումյանն աջլիկ է, ունի 1.83 սմ հասակ: Նա ակումբի հետ պայմանագիր ունի մինչև 2017 թվականի ամառ:





































