Ներդրումների հայթայթումը կաևրոր է. տնտեսագետ
Ինչպես հայտնել ենք, Էկոնոմիկայի նախարարությունը կվերանվանվի Ներդրումների եւ ձեռնարկատիրության աջակցության նախարարություն: Փոփոխությունների տրամաբանության մասին խոսելիս վարչապետը նշել է, որ էկոնոմիկա բառը նախարարության անվանումից անհետանում է, բայց նրա լիազորություններից՝ ոչ:
Անդրադառնալով այս թեմային՝ տնտեսագետ Վարդան Բոստանջյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց. «Ներդրումների եւ ձեռնարկատիրության աջակցության նախարարություն. ահա այս անվանումն արդեն հուշում է, թե առաջին հերթին ինչի վրա պիտի լինի շեշտադրումը: Բնականաբար, ցանկացած քաղաքակիրթ, զարգացած ու հարուստ արդյունաբերություն ունեցող երկրում ուշադրություն են դարձնում գործարար աշխարհի հետ կապված ամեն մանրուքի»:
Տնտեսագետը շեշտեց՝ այս պահին պիտի խոսենք ինչպես դրականի, այնպես էլ բացասականի մասին. ակնհայտ է՝ մեր երկրի տնտեսության վիճակը լավ չէ:
«Երբ երկրի տնտեսական վիճակը լավ չէ, կարևոր է ներդրումների հայթայթումը, ներդրումների համար լավ միջավայր ստեղծելը ու գործարարին աջակցելը: Իսկ այս քայլը՝ այս անվանափոխությունը, որ արվել է, կարծում եմ՝ ողջունելի է: Մնում է՝ տեսնենք, թե արդյունքն ինչպիսին կլինի», – ասաց տնտեսագետը: