16 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Իգնատի Առաքելյանը հանդիպել է ՌԴ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալի հետ

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը Մոսկվա կատարած այցի շրջանակում նախօրեին հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Ջամբուլատ Խաթուովի հետ: ՌԴ գյուղատնտեսության նախարարության պաշտոնական կայքէջի տեղեկացմամբ` Ջամբուլատ Խաթուովը շնորհավորել է Հայաստանի գյուղատնտեսության նախարարին պաշտոնում նշանակվելու առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք երկրի ագրոարդյունաբերական համալիրի զարգացման գործում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում […]

Ինչու Սեյրան Օհանյանը կատեգորիկ մերժեց. Ժողովուրդ

Թերթի տեղեկություններով՝ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից եւ կառավարության ւսրձակվելուց հետո, երբ պարզվել է, որ Սեյրան Օհանյանն այլեւս չի վերանշանակվելու ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում, Սերժ Սարգսյանը նրան երկու անգամ իր մոտ է հրավիրել եւ տարբեր պաշտոններ առաջարկել։ Սկզբում ՀԱՊԿ քարտուղարի, այնուհետեւ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի, իսկ վերջում էլ անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները, սակայն նախկին նախարարը […]

Չհաջողեց ուզածի պես

«Նոր նշանակումներից հետո սպասումներս մեծանում են։ Վարչապետը մեծ գելերին դուրս հանեց, ու նշանակեց այնպիսի մարդկանց, ովքեր հասարակությանը հայտնի չեն, ու ավելի շատ դրական սպասելիք են առաջացնում», – անդրադառնալով վարչապետի ձևավորած կաբինետին՝ Henaran.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը: Վերջինս շեշտեց՝ զգացվում է, որ վարչապետին չհաջողվեց ամբողջապես  ձևավորել իր ուզած կաբինետը: «Բայց […]

Թշնամին «Իստիգլալ» և «Սև նետ» է կիրառել

Հոկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 50 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 850 կրակոց. տեղեկացնում է ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունը։ Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններում: Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը կիրառել […]

Հայերի վերքերի բուժման բանալին Թուրքիայում է. Փայլան

«Հայերն ուշադիր հետեւում են խարհրդարանում իմ գործողություններին», – ասում է Կարո Փայլանը, տեղեկացնում է Ամերիկայի ձայնը։ Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին ԱՄՆ-ի հայ համայնքը դիմավորում է ջերմ ողջույններով եւ հոտնկայս ծափահարություններով: Ինքը Փայլանը «Ամերիկայի Ձայն»-ին պատմում է, որ Միացյալ Նահանգներ էր ժամանել ոչ միայն Թուրքիայի իրավիճակի վերաբերյալ իր տեսակետը հաղորդելու այլեւ՝ Արեւմուտքի տեսակետին ծանոթանալու […]

Փոխարժեքի գինը

Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 471.50  ՀՀ դրամ նվազագույն և 474 առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 475. 50 ՀՀ դրամ նվազագույն և 476. 50 առավելագույն փոխարժեքով: Մեկ եվրոն գնվում է 525 ՀՀ դրամ նվազագույն և 529 առավելագույն փոխարժեքով, իսկ վաճառվում 533  ՀՀ դրամ նվազագույն և 538 առավելագույն փոխարժեքով: Ռուսական ռուբլին գնվում է 7.45 ՀՀ դրամ նվազագույն և 7.56  […]

ՊԵԿ-ը գործարկում է արտաքին տնտեսական գործունեությունը պարզեցնող էլեկտրոնային համակարգեր

Պետական եկամուտների կոմիտեն կատարելագործում է արտաքին տնտեսական գործունեության «Ազգային մեկ պատուհան» պորտալը։ Ներդրվող նոր ծառայությունները ներմուծում և արտահանում կատարողներին թույլ են տալիս պետության հետ փոխհարաբերվել բացառապես էլեկտրոնային եղանակով, հետևաբար բարձր արդյունավետությամբ և ժամանակի տնտեսմամբ։ «Բիզնեսը կամ ֆիզիկական անձը, մեկ անգամ տեղեկատվություն ներկայացնելով պետական որևէ մարմնի, այլևս կարիք չունի այն տրամադրելու մեկ այլ գերատեսչության։ «Ազգային մեկ […]

Արձանագրում ենք հրադադարի խախտումները, երբ դրանք տեղի են ունենում մեր ներկայությամբ․ Կասպշիկ

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը նախօրեին իր մանդատի համաձայն մոնիթորինգ է իրականացրել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում: ԵԱՀԿ մամուլի գրասենյակի պաշտոնական կայքի տեղեկացմամբ՝ դիտարկումից հետո դեսպան Կասպշիկը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Ինչպես միշտ կողմերը տեղեկատվություն են ներկայացրել շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ, այդ թվում նախորդ մոնիթորինգից հետո գրանցված հրադադարի […]

Ձեր ապագան մարդկանցից չի կախված

Ձեր ապագան մարդկանցից չի կախված: Մի կարծեք թէ մարդիկ են որոշում ձեր ապագան: Մենք չենք կարող մարդկանց հաճեցնել ու միաժամանակ Աստծուն հաճեցնել (Գաղ. 1:10): Եթե ձեր նպատակը լինի մարդկանց դուր գալը, ապա նրանք կկառավարեն ձեզ: Մարդկանց պետք է սիրել, ոչ թէ նրանց դուր գալ: Արմեն Հարեյան

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի