Հետո պիտի սանդի կոթի պես տկլոր ման գաս
Լսիր որդյակ, քեզ ծնող հորը եւ մի արհամարհիր քո մոր ծերությունը: Ճշմարտություն ձեռք բեր եւ չթողնես իմաստությունը, խրատը եւ խոհեմությունը:
Արդար հայրը բարությամբ է կրթում զավակին, եւ նրա սիրտը պիտի ուրախ լինի իմաստուն որդու համար: Թող քո հայրն ու մայրն ուրախ լինեն քեզ համար, եւ թող ուրախանա նա, ով ծնել է քեզ:
Տուր ինձ որդյակ, քո սիրտը, եւ թող աչքերդ սպասեն ինձ իմ ճանապարհին: Օտար տունը ծակ կարաս է, օտար բանը` նեղ ջրհոր: Եւ ով այնտեղ է շտապում, շուտով կկործանվի, եւ ամեն մի անօրեն պիտի ջնջվի իսպառ:
Ում համար է վայը, ում համար է խռովությունը, ու հանար են դատաստանները, ու համար են դաժանություններն ու տարակուսանքները, ումն են աջ ու ձախ տրված հարվածները, եւ ումն են հարվածից կապված աչքերը,
ոչ արդյոք նրանցը, ովքեր տարվում են գինով, ովքեր նայում են, թե որտեղ գինարբուք կա: Մի հարբեք գինով, այլ զրուցեցեք արդար մարդկանց հետ, եւ խոսեցեք միմյանց հետ հրապարակներում:
Իսկ եթե աչքդ գցես թաս ու բաժակի, հետո պիտի սանդի կոթի պես տկլոր ման գաս, վերջն էլ օձից խայթվածի պես պիտի ցած ընկնես, եւ գինին ինչպես իժի թույն, պիտի տարածվի քո մեջ:
Եւ երբ աչքերդ օտար կին տեսնեն, բերանդ խառն ու շփոթ պիտի խոսի, եւ պիտի ծփաս ասես ծովի մեջ, ինչպես նավավարը
սաստիկ մրրիկի մեջ:
Եւ պիտի ասես. «Ինձ ծեծում էին, բայց ես ցավ չէի զգում, ինձ ծաղրում էին, բայց ես չէի գիտակցում, երբ է բացվելու առավոտը, որ վեր կենամ գտնեմ, թե ում հետ պիտի էլի շրջեմ»:
Առակներ 23:22-35