03 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինտրիգը շարունակվում է. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակը» գրում է. «Հայ հանրությունն անհամբեր սպասում է. թե Սերժ Սարգսյանն ի վերջո ում է նշանակելու պաշտպանության և արտաքին գործերի նախարարներ։ Նա արդեն երկու փուլով նշանակել կամ վերանշանակել է ՀՀ տասնութ նախարարներից տասնվեցին։ Եվ ամենաինտրիգայինն այս երկու նախարարություններն են, որտեղ որքան ձգվում է նախարարների նշանակումը, այնքան դրանց մասին տարատեսակ տեղեկություններ, կարծիքներ ու պատմություններ են շրջանառվում։ […]

Հալեպում 5 հայ է զոհվել, կա 11 վիրավոր /ֆոտո/

Հալեպում հրթիռակոծությունների արդյունքում հինգ հայ է զոհվել, կա 11 վիրավոր։ Ինչպես տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի կայքը, զոհերն են` Արման Հինտոյանը, Միրեյ Հինտոյանը, Ծիլա Ճապաղջուրյանը, Յասմիկ Կիրակոսյան-Պերեճիքլյանը և Բիեր Հարիրոն: Վիրավորների թվում են Գառնիկ Կարապետյանը, Ծովիկ Գապիքյանը, Պեթի Լախոյանը-Հինտոյանը, Մովսես Հինտոյանը, Նազար Զարմանյանը, Մարի Կարապետյանը, Արա Արամյանը, Արշակ Պերեճիքլյանը, Հարութ Ավագյանը, Յագուպ և Ջորջ Հարիրոները: Հիշեցնենք, […]

Մարդիկ կան, որ իրենց հարուստ են ձևացնում, բայց ոչինչ չունեն

«Իր լեզուն զսպողը պիտի պահպանի իր անձը, բայց ում բերանը հանդուգն է, պիտի խռովի իր հոգին: Ծույլը միշտ կարիքի մեջ պիտի լինի, բայց ժրաջան ձեռքը ճար կգտնի: Արդարն ատում է անիրավ գործը, բայց ամբարիշտը պիտի ամաչի և համարձակություն պիտի չգտնի: Արդարությունն անմեղներին պահպանում է իրենց ճանապարհներին, բայց մեղքերն անզգամ են դարձնում ամբարիշտներին: Մարդիկ կան, որ […]

ԱԳՆ-ը խորապես մտահոգված է

ՀՀ ԱԳ նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ. Խորապես մտահոգված ենք վերջին օրերին Սիրիայում ռազմական իրավիճակի սրման կապակցությամբ: Առանձնահատուկ անհանգստություն է պատճառում հատկապես Հալեպի, այդ թվում նաև հայաբնակ թաղամասերի խաղաղ բնակչության դեմ զենքի խիստ դատապարտելի կիրառումը, որի հետևանքով կան մարդկային մեծաթիվ կորուստներ: Մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհվածների և տուժածների ընտանիքներին և հարազատներին։ Հույս […]

Վիրաբույժը սկսել է պարել վիրահատության թեժ պահին /ֆոտո, վիդեո/

Ամերիկացի պլաստիկ վիրաբույժ Դեւիդ Մադջանը Յութուբի աստղն է դարձել այն բանի համար, որ պարել է վիրահատության ընթացքում: Համացանցում հայտնված տեսանյութում երեւում է, թե ինչպես է բժիշկը սկսում պարել վիրահատության ամենաթեժ պահին: Այժմ քննություն է սկսվել դեպքի առթիվ, բժիշկը կարող է զրկվել բժշկական իր լիցենզիայից:

Նկարներից հորդող լույսը /վիդեո/

«Նկարների մեջ նկարներ կան: Կիսով չափ թողնելով նկարների մեջ նկարները՝  աշխատել եմ, որ մարդիկ ամբողջացնեն և իրենք հանդես գան որպես ստեղծագործողներ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գեղանկարիչ, ռեժիսոր Ժիրայր Աղավելյանը: Նշենք, որ սեպտեմբերի 23-ին Հայաստանի նկարիչների միության ցուցասրահներից մեկում բացվեց Ժիրայր Աղավելյանի «Վերածնունդ» խորագրով ցուցահանդեսը: Աղավելյանի նկարները հագեցած են գունային ապրումներով: Հոգու ներկապնակից դուրս հորդող գույները […]

«Ուրարտուն» շարունակում է հաղթանակներ տոնել Վրաստանում

Վրաստանում հավաք անցկացնող «Ուրարտուն» հաղթել է նաեւ երրորդ ստուգողական խաղում: Թբիլիսիում Տիգրան Գյոկչյանի սաներն ուժեղ են գտնվել Վրաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականից՝62:53: Հայկական թիմի գլխավոր մարզիչն այս անգամ ավելի մեծ թվով փորձարկումներ էկատարել: Խաղին չեն մասնակցել Տերի Սմիթը, Վիկտոր Հովսեփյանը եւ Միքայել Պողոսյանը: Բավական քիչ ժամանակ խաղադաշտում անցկացրին Ամիրան Ամիրխանովը, Տոդ Օ`Բրայանը եւ Արիզոնա Ռեյդը, հայտնում է […]

Գյումրի և Վանաձոր. ամփոփ պատկեր ընտրություններից առաջ

Հոկտեմբերի 2-ին Հայաստանի քաղաքական ողջ դաշտի ուշադրությունը հիմնականում կենտրոնացված է լինելու Գյումրիում և Վանաձորում կայանալիք ավագանու ընտրությունների վրա: Նախ նկատենք, որ սահմանադրական բարեփոխումների արդյունքում առաջին անգամ այս քաղաքներում ոչ թե ընտրելու են քաղաքապետ, այլ ավագանի, որն էլ ընտրելու է քաղաքապետ: Իսկ այն, որ քաղաքական դաշտի ուշադրությունը սևեռվելու է  այս ընտրությունների վրա, ամենևին էլ զարմանալի չէ, […]

«Իրավունքի ու բռնության սահմանները» /ֆոտո, վիդեո/

Այսօր տեղի ունեցավ «Սասնա Ծռեր՝ իրավունքի ու բռնության սահմանները» լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը: Ցուցահանդեսը փաստագրական վավերագրումն է «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած զարգացումների, ցուցարարների նկատմամբ ոստիկանության կիրառած ուժի, այդ օրերի հույզերի ու պայքարի։ Henaran.am-ի թղթակիցը զրուցել է «Ֆոտոլուր» լրատվական գործակալության ֆոտոլրագրող Հայկ Բաղդասարյանի հետ։ Վերջինս շեշտեց՝ լուսանկարիչները հանրության ուշադրությանը ներկայացրել են իրենց ախատանքի արդյունքները […]

Սահմանապահ բնակավայրերի ուսհաստատությունների աջակցմանն ուղղված համաժողով՝ Մեղրիում

ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում այսօր մեկնարկել է “Մասնագիտական կրթությունը և ուսուցումը՝ հեռավոր և սահմանամերձ (սահմանապահ)  բնակավայրերի հզորացման նախապայման” խորագրով եռօրյա գիտակրթական համաժողովը, որը կազմակերպել է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը: Համաժողովին մասնակցում են արդյունաբերության և գործարար հատվածի, մասնագիտական ուսումնական հաստատությունների, մասնավորապես, Սյունիքի մարզում գործող նախնական, միջին ևբարձրագույն ուսհաստատությունների, ուսումնական կենտրոնների, պետական և տեղական կառավարման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի