04 Օգոստոսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեսպաշտություն են անում

«Որոշ նախկին պաշտոնյաների` ընդդիմադիր քաղաքական դաշտում հայտնվելու իրողությունը պարզորոշ ընդգծում է նրանց` ամեն կերպ և ամեն գնով իշխանական որոշ պատառիկների տիրանալու անթաքույց նկրտումները: Իսկ տեսական և գաղափարական առումով բովանդակազուրկ ձևաչափերը, որով նրանք քաղաքական բեմահարթակ են նետվել, այդ թվում գործող իշխանություններին անխնա քննադատելու կեցվածքը, այլ կերպ, քան երեսպաշտություն` չես անվանի»: Պատգամավոր Վահան Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը:

Բաքուն՝ ընդդեմ “КВН”-ի

«Ադրբեջանում նոր սկանդալ է հասունանում՝”ուրախահնարամիտյան”…Մեր արևելյան հարևաններին դուր չի եկել,որ Սոչիյում հունվարի 10-ին մեկնարկած “Ուրախների և հնարամիտների” 28-րդ միջազգային “КиВиН – 2017” փառատոնին մասնակցելու է նաև Արցախը ներկայացնող “Աղով-հացով” թիմը…Ի դեպ,այդ փառատոնին ելույթ է ունենալու նաև ադրբեջանական “Բաքվի հավաքականը” թիմը… Ալիևին սպասարկող ԶԼՄ-ներն ամեն ինչ անում են նոր սկանդալ հրահրելու համար…Նախ,նրանք դիմել են փառատոնի կազմակերպիչ […]

Սովորեցրե’ք ձեր երեխաներին

Հիսուսի աշակերտներն ասում էին՝ «Սովորեցրու մեզ աղոթել» (Ղուկաս 11.1): Նրանք գիտեին, որ Քրիստոս աղոթում է առավոտյան, և ականատես էին լինում այն հրաշքների, որոնք լինում էին Նրա աղոթքի կյանքում: Լավագույն ճանապարհը երեխաներին աղոթել սովորեցնելու՝ նույնպես օրինակ ցույց տալն է. աղոթեք նրանց հետ և նրանց առաջ:

Կայացել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը

ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հունվարի 12-ին  հրավիրել է հերթական նիստը: Հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ամփոփել է մինչ այս պահը հանձնաժողովի կատարած աշխատանքը, ընթացակարգով նախատեսված քայլերը և ներկայացրել հետագա անելիքները: Նշենք, որ դեկտեմբերի 29-ին տեղի ունեցած ԱԺ լիագումար նիստում ընդմիջվել են Սահմանադրության նախագծի քննարկումները և պատգամավորներն ու խմբակցությունները  հնարավորություն են ստացել մինչև հունվարի […]

«Վատ հանդիսատես չկա, կա վատ արտիստ»

Ժողովրդական երգիչ Սամսոն Պանյանը մանուկ հասակում երբեք չի երազել երգիչ դառնալ, քանի որ տարված է եղել սպորտով: Նրա ձայնային տվյալները, իհարկե, նկատելի են եղել, պարզապես Սամսոնը տարված է եղել կարատեով: Արդեն պատանեկության տարիներին Սամսոն Պանյանը հասկացել է, որ երգը դոմինանտ է իր մեջ, և հենց այդ ժամանակ  սկսվել է նրա  ուղին՝ դեպի երգարվեստ: Henaran.am-ի թղթակիցը […]

Վարչապետի մասնակցությամբ պաշտոնապես բացվել է ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մասնակցել է ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը: Վարչապետը, ողջունելով ներկաներին և կարևորելով Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ստեղծումը, նշել է, որ կենտրոնի գաղափարն այն առանցքային թիրախներից մեկն է, որը ներգրավված է եղել կառավարության ծրագրում: Իր գործունեությամբ այն պետք է ուղենշի մեր տնտեսության զարգացման երկարաժամկետ ռազմավարությունը: Կառավարության ղեկավարը նշել է, որ […]

Դեռ կտեսնեք. Հակոբ Հակոբյան (վիդեո)

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը համարում է, որ 2016 թվականին մի շարք ձեռքբերումներ են եղել: Նա մատնանշեց խորհրդարանի ակտիվ աշխատանքը, կադրային փոփոխությունները՝ վարչապետի, ՊԵԿ-ում եղածները: «Որևէ վատ բան չեմ ասում նախկին ղեկավարների մասին, որովհետև իրենք էլ բավական աշխատանք կատարել են: Իսկ մեր նոր Կառավարությունը կարծես թե բիզնեսին գնալով ավելի մեծ ուշադրություն է դարձնում: […]

«Իրանք իրանց դատեցին, իրանք իրանց ինչղ ուզեցին, գործը փակեցին»… 2 տարի անց Ավետիսյանների տան դուռը նորից բացվեց (ֆոտո)

2015 թվականի հունվարի 12-ին, Գյումրիում տեղի ունեցավ դաժան և ողբերգական սպանություն: Սպանվեց Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքը՝ Սերյոժա Ավետիսյան, Հասմիկ Ավետիսյան, Աիդա Ավետիսյան, Արմեն Ավետիսյանը, Արաքսյա Պողոսյանը, Հասմիկ Ավետիսյանը, իսկ ընտանիքի փոքրիկը՝ 6-ամսական Սերյոժան, դեպքից մեկ շաբաթ անց հիվանդանոցում մահացավ: Երկու տարի առաջ  այս օրը ժամեր շարունակ մարդաշատ էր Գյումրիի Մյասնիկյան 188 տան մոտակայքը:  Ծանոթ ու անծանոթ […]

Ոստիկանը պաշտոնեական կեղծիք է կատարել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ պարզվել է, որ Մ. Բաղդասարյանը, իր տան մոտակայքում ավտոմեքենայով հետընթաց կատարելիս, վրաերթի է ենթարկել տատին` ութսուներեքամյա Էմմա Խլխաթյանին, ով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում գիտակցության չգալով`  մահացել է: Նույն օրը ՀՀ ոստիկանության Երևան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված