26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Դավիթ Հարությունյանը՝ Կարեն Կարապետյանի հանձնարարականների մասին

Այսօր, հունվարի 19-ին ՀՀ Կառավարության հերթական նիստի ժամանակ ՝ աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակումից հետո տրված հանձնարարականների ամփոփումը` 2016-ի սեպտեմբերի 15-ից մինչև 2017 -ի հունվարի 12-ն ընկած ժամանակահատվածի համար:

Հարությունյանի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 15-ից մինչև հունվարի 12-ը Կառավարության նիստերին հնչել են  տարբեր հանձնարարականներ, այս ընթացքում մշակվել է 101 իրավական ակտ, որից  51-ն ընդունվել է:
Դավիթ Հարությունյանը  անդրադարձավ կարևոր և հանրային հնչեղություն ունեցող որոշումներին.

«Կարևոր կետերից մեկը լիազորությունների ապակենտրոնացումն է: Կան նաև օրենսդրական փոփոխություններ, որոնք նախատեսում են, որ Կառավարությունը  որոշումներ չի ընդունելու: Դրա վառ օրինակը վերջերս  ընդունված այն կարգավորումն է, որ բացի պահուստային ֆոնդի միջոցով  իրականացող վերաբաշխումները, մյուս բոլոր վերաբաշխումները կիրականացվեն հենց լիազոր մարմնի կողմից և այլև անհրաժեշտ չի լինի Կառավարության կողմից որոշման ընդունումը: Նմանատիպ փոփոխություններ տեղի են ունեցել նաև վարձակալական ՊՈԱԿ-ների վերաբերյալ և այլն»,-նշեց Հարությունյանը:

Որպես երկրորդ կարևոր  օրենսդրական մշակում՝ Դավիթ Հարությունյանը նշեց «Գնումների մասին» օրենքը, որն ավելի ճկուն և թափանցիկ մեխանիզմ է առաջարկում:

Դավիթ Հարությունյանը կարևորեց ՊՈԱԿ-ների, աշխատակազմերի օպտիմալացումը. «2017 թվականին կատարված փոփոխությունները հնարավորություն կընձեռեն տնտեսելու 3,9 մլրդ դրամ»:

Դավիթ Հարությունյանի նկատեց, որ  երկրորդ խոշոր հատվածը բիզնեսի համար  նպաստավոր պայմանների ստեղծումն է եղել. « Այս խմբում կարելի է հիշատակել շատ տարբեր որոշումներ՝ սկսած էլեկտրոնային եղանակով լիցենզիաների տրամադրումից  մինչև գյուղոլորտում ջերմոցային տնտեսությունների և վերամշակող կազմակերպությունների կողմից սպառվող գազի սակագնի մեղմացնող միջոցառումները: Առանձնահատուկ կուզենայի նշել այս շարքում մեկ որոշում՝ Հայաստանից Իրան սննդամթերքի և գյուղմթերքի արտահանումը և այլն»:

Դավիթ Հարությունյանի խոսքով՝ հանձնարարականների հաջորդ խումբը վերաբերել է քաղաքացիների կյանքի հեշտացմանն ու իրավունքների պաշտպանությանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ