14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանին մնացել է 2 տարբերակ՝ ստորագրել ՀՀ մահվան դատավճիռը կամ սեփական հրաժարականի դիմումը. Հայկ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը Արցախի մասով իր անելիքն ու ասելիքն արդեն արել է։ «Հիմա հերթը մերն է՝ հայ ժողովրդինը։ Փաշինյանին մնացել է անելու 2 տարբերակ. տարբերակ 1՝ ստորագրել այն, ինչ հիմա ինքը բանակցում է, այսինքն՝ ՀՀ մահվան դատավճիռը, տարբերակ 2՝ ստորագրել սեփական հրաժարականի դիմումը», – ԱԺ-ում հայտարարեց Մամիջանյանը։ Նրա […]

Սուրեն Պապիկյանը չի մեկնել Մինսկ, չի մասնակցում ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մեկնել Մինսկ, չի մասնակցում ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։ Այս մասին Aysor.am-ին ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։ Սուրեն Պապիկյանը մասնակցում է կառավարության հերթական նիստին։

«Արմեն Աբազյանը զանգահարել է ինձ». Միհրան Պողոսյանը կոկաինի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել

ԱԺ նախկին պատգամավոր, ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը հայտարարություն է տարածել: «Հայաստանում մեծ չափաբաժին թմրամիջոցի հայտնաբերման վերաբերյալ շրջանառվող լուրերի կապակցությամբ․ Սույն թվականի մայիսի 13-ին՝ տեղեկանալով ՀՀ տարածքում գտնվող բանանի պահեստում շուրջ 1 տոննա կասկածելի զանգվածի առկայության մասին, անմիջապես ձեռնամուխ եմ եղել համապատասխան քայլեր ձեռնարկելուն։ Մասնավորապես, զանգահարել եմ ՀՀ ԱԱԾ տնօրենի ընդունարան, արդյունքի չհասնելով՝ քիչ […]

Անձամբ եմ տեսել՝ ինչպես են «Հայաստան» խմբակցության պատգամավորները հրահրում անվտանգության աշխատակիցներին ու վիրավորում. Ռուբեն Ռուբինյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն անթույլատրելի է համարում երեկվա միջադեպի ժամանակ ԱԺ անվտանգության աշխատողների վարքագիծը։ «Անօրինական ու անթույլատրելի վարքագիծ էր պատգամավորների հանդեպ»,- ԱԺ նիստի մեկնարկին հայտարարեց Վարդանյանը՝ ընդգծելով՝ նման վարքագիծը երբեք չի հանդուրժվելու։ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ արձագանքեց, թե ինքը տեսել է՝ ինչպես են «Հայաստան» խմբակցության պատգամավորները հրահրում անվտանգության աշխատակիցներին ու վիրավորում։ Հիշեցնենք՝ […]

ՔՊ-ականներից շատերը սարսափած են․ «Փաստ»

«Այդքան համարձակություն կունենա՞ն Վերջին մի քանի օրերին ՔՊ-ում գերլարված, թեժ մթնոլորտ է: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախից ու «անկլավներից» հրաժարվելու բաց հայտարարությունից հետո քպականներից շատերը սարսափած են, բայց ոչ թե Արցախի կամ Հայաստանի, այլ իրենց մշուշոտ հեռանկարից: Մեր իշխանական աղբյուրը փոխանցում է, որ Նիկոլ Փաշինյանն իր խորհրդարանական խմբակցության անդամներին հանձնարարել է հերթով-կարգով շարքով […]

Եկեղեցին առավել քան հստակ գնահատական է տվել․ «Փաստ»

«Արցախը թշնամուն հանձնելու մասին Նիկոլ Փաշինյանի մայիսի 22-ի հայտարարությանը հաջորդած արձագանքների շարքում, անկասկած, հարկ է առանձնացնել Մայր աթոռ սուրբ Էջմիածնում հրավիրված Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունը: Հայ Առաքելական եկեղեցին, պետք է ասել, այս դժնի և օրհասական իրավիճակում, իր բարձրության վրա է և, բնականաբար, իր ժողովրդի հետ ու նրա կողքին, ազգին ու մեր պետականությանն սպառնացող շոշափելի վտանգներով […]

Ոչ միայն Արցախն են հանձնում, այլ նաեւ Հայաստանի գոյությունն են կասկածի տակ դնում․ «Ժողովուրդ»

Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 22-ի մամուլի ասուլիսից հետո իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները հետեւողական կերպով իրենց հայտարարություններով վերջնական խաչ են քաշում Արցախի վրա: Նախ՝ նշենք՝ այդ ասուլիսի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ասվածը ենթադրում է նաեւ տեսնել Արցախը, Արարատի մարզի Տիգրանաշենն ու Տավուշի 7 գյուղերն Ադրբեջանի կազմում: Դրանից հետո այս գիծը հետեւողական շարունակում է […]

Օրվա «հերոսը»․ «Հրապարակ»

«Խորհրդարանում երեկվա քաշքշուկից հետո ՔՊ-ականները հերթով շտապում էին Հովիկ Աղազարյանի աշխատասենյակ՝ աջակցություն հայտնելու օրվա «հերոսին»։ Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Սարգսյանը ԲԴԽ անդամի թեկնածու Արմեն Դանիելյանի հարցի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց, որ 2021-ին նա այնքան տղամարդկություն չունեցավ՝ իր աչքերի մեջ նայելով, կալանքի որոշումը տալ՝ այդպիսով խախտելով օրենքը, Աղազարյանն էլ, ըստ ընդդիմության պատգամավորների, տեղից […]

«Սասուն, բա չե՞ս ուզում գնաս Հ1 ու տու-տու-ներդ ուղղես Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող Նիկոլին, թե՞՝ դու էլ ես համամիտ նրա հետ». Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սասուն, բա չե՞ս ուզում գնաս Հ1 ու տու-տու-ներդ ուղղես Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող Նիկոլին, թե՞՝ դու էլ ես համամիտ նրա հետ։ Նիկոլ կապիտուլյանտն Արցախը համարում է Ադրբեջանի մաս։ ԵԿ, Սասուն Միքայելյան, Արամ Սարգսյան, Սպարապետի զինակիցներ, սպաներ, գեներալներ, ձայն հանեք, ու՞ր եք։ Կամ Ալեն Սիմոնյանի նման ազնիվ ասեք՝ սատարում […]

«Ի՞նչ կադաստրի վկայական, Նիկոլը Հայաստանի մահվան վկայականն է վիզ դնում ստանալ». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Փաստորեն դավաճան տականքի կարծիքով՝ Հայաստանի «կադաստրի վկայականը» Ադրբեջանը պիտի տա՞։ Որ աշխարհն իր միջազգային կառույցներով և երկրներով Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչել է, տո էլ կադաստրի, տո էլ ծննդյան, տո էլ ամուսնության վկայականները վավերացրել է, էդ հեչ, Ալիևի ստորագրությամբ «կադաստրի վկայականը» մե՞ջ։ Դե արի, Աշոտյան, ու մի խենթացիր… Իսկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված