Մեծ ողբերգություն ապրած Կնոջը կալանավորելը կապացուցի Հայաստանում հրեշավոր արդարադատության մասին պնդումը. Արթուր Ղամբարյան

Իրավագիտության դոկտոր, քրեական իրավունքի մասնագետ Արթուր Ղամբարյանը գրում է. «Քննչական և դատական մարմինները հաճախ կանգնում են պետության օրենքի և բարոյական նորմերի միջև ողբերգական երկընտրանքի (դիլեմայի) առջև։ Որոշ իրավիճակներում, գրագետ և կամային դատավորը, անկասկած, հնարավորություն ունի խուսափել բարոյապես հոգեճնշող երկընտրանքից և հարցը լուծել՝ երկու հակադիր մասնավոր շահերի հավասարակշռման սկզբունքի հիման վրա։ Ենթադրյալ առևանգման՝ հնչեղության ստացած գործով, […]